Archive | April 3, 2013

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

(Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են):

1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Իմ աշխարհում կա մի տեղ որտեղ թաքնվում են լուսաԷմիիլեաեցիները և մթաԷմիլեացիները:  ԼուսաԷմիիլեաեցիները շատ աշխւյժ են և գրեթե միշտ վազվզում են ի մեջ: Բայց  մթաԷմիլեացիները հետո սկսում են նախանձել   լուսաԷմիիլեաեցիներին և սկսում պատերազմ:

Սակայն  լուսաԷմիիլեաեցիները միշտ շատ խորամանկ են լինում և այնպես են դասավորում որ երբ մթաԷմիլեացիները գան ոչ բոլորը պատերազմեն այլ մի քանիսը մնան ինձ մոտ և սկսեն ինձ ծիծաղացնեն որ ես չզգամ պատերազմը:

2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Նրանք պետք է արդար լինեն որ կարողանան բարձրանան և վայր իջնեն: