Archive | April 10, 2013

Իմ սիրելի ուսուցիչներից մի քանիսի մասին

Ես սիրում եմ իմ բոլոր ուսոցիչներին բայց կպատմեմ մի քանիսի մասին:
Ընկեր Սուսանը մեզ սովորեցնում է քիմիա: Նա շաաաաաաատ լավ դասատու է քանի որ՝
Նա շաաատ բարի է , օգնում է ստուգողականների ժամանակ և հենց այդ պահին բացատրում ինչը չէինք հասկացել,մեզ միշտ գովում է և անվանում քիմիկոսներ,երբ ուզենք փորձ անենք կթողնի,եթե հոգնած լինենք չի ստիպի ինչոր բան անենք,եթե տնային չանենք երկուս չի նշանակի բայց կջղայնանա մի քիչ:

Նաև սիրում եմ ընկեր Նունեին քանի որ շատ բարի է և հետաքրքիր առաջադրանքներ է տալիս:
Ընկեր Սևանը ունի արևմտահայերենի և արաբերենի ակումբներ: Ես և Էլենը երկուսին էլ մասնակցում ենք:
Ընկեր Սևանը շատ բարի է և շաաաատ լավ դերասան: Ես իմացա որ նա դերասան է քանի որ ես և Էլենը արըմտահայերենի ակումբի ժամանակ երեկ բեմադրություն էինք փորձում նրա հետ և ես պետք է լացող աղջկա դեր խաղայի: Ասեմ որ ես հազիվ տարին մեկ եմ լացում և դա ինձ մոտ լավ չի ստացվում: Բայց Ընկեր Սևանը ինձ ցույց տվեց թե ինչպես լացեմև նա կարողացավ մի քանի վարկյանում լացել: Ես այդպես էլ լավ չկարողացա լացեմ բայց մի քիչ ստացվեց: