Archive | May 2013

Շառլ Ազնավուրը

Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, ծնվ. 1924 մայիս 22, Փարիզ), նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և ԺնևիՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[1]:

Կենսագրություն

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009 թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Թեղենիս

Թեղենիսը գտնվում է Ալափարս գյուղում ,որը ժամանակին անվանել էին Այլաբեր, Այլաբերք: Այն գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում:

Ալափարսի արևելքում Յամաջ լեռն է, որի լանջերին էլ փռված է Ալափարսը: Արևմուտքում երևում են Արագած լեռը և Արայի լեռը: Հյուսիսում և հյուսիս-արևելքում տարածվում է՝ Ծաղկունյաց լեռնաշղթան ամենաբարձր գագաթը՝ Թեղենիսը:

Թեղենիս լեռան բարձրությունը 2820 մետր է: Լեռան վրա կան շատ մողեսներ, օձեր ու, միջատներով սնվող` «գիշատիչ» բույսեր: Կատարային հատվածից սկսում է երևալ Ապարանի ջրամբարը, Արագածի չորս գագաթներն ու Արա լեռը: Մյուս կողմում երևում է Սևանա լիճը, Գեղամա լեռնաշղթան ու Ծաղկանց սարը:

Հին դարերում սարը պատկանել է Վարազհնւնի մի կռվարար ազգի: Նրանք էին կառավարում սարի վրայի անտառը և օգտագործում որպես որորդության վայր: Վեցերորդ դարում սարը դարձավ Կամսարական ընտանիքի սեփականությունը:

Alapars Alapars_at_mount_Yamaj տա250px-Location_map_Armenia_Kotayk_provinceYamaj_ler_(_by_MAV)

Այն միակ էակը ով ինձ օգնեց վատ պահին

IMG_1129Մի օր ,երբ ես նստաց էի տխուր և միայնակ, ու մտածում էի, թե ինչ անեմ սկսեց անձրևել:Անձրևը սկսեց իմ սենյակի պատուհանները թռչել իր փոքրիկ կաթիլներով ,որոնք ինձ բանտարկեցին սենյակիս չորս պատերի արանքում և զրկեցին իմ գեղեցիկ տեսարանից: Ես արդեն չիգիտէի ինչ անել ,մի հատ էլ անձրևը դժվարացրեց մի կարգին բան մտածելը:

Անձրևի մանր կաթիլները ընկնում էին պատուհանիս վրա, իսկ հետո սկսում ներգև սղալ ինչպես փոքրիկ երեխան: Ես մտածում եմ և ասում ինքս ինձ.

-Գոնե մի քույր կամ եղբայր ունենայի որ հետը զբաղվէի:

Այս ասելուց հետո հիշեցի կատվիս,ով իմ ամենալավ ընկերն է,կարելի է նաև նրան համարել որպես քույր: Նա ինձ հետ է մեծացել այն ժամանակվանից երբ ես դեռ վեց տարեկան էի: Նա մեր ընտանիքի ամենասիրելի անթամներից մեկն է:

Մի խոսքով:

Գնացի նրան գտնելու և վերջապես գտա: Տեսնելով որ նա անկողնուս քնած է սկսեցի առյուծի, կապիկի, ձիու ձայներ հանել ,և այդպես մինչև տեսա որ նրա աչքերը բացվեցին: Նրան գրկեցի և տարա գորգին նստեցրի,գնդակ բերեցի և նետեցի: Նա անմիջապես վազեց ջնդակի ետևից: Եվ այսպես մինչև անձրևի վեջին կաթիլները ընկան գետնին: