Ուղիղ միացում Ստեփանակերտից

image

image

image
Ողջույն բոլորին, մենք ձեզ միացել ենք Ստեփանակերտից։ Այսօր առավոտյան ժամը 08:00 Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից մեկնեցինք։ Առաջին կանգառը եղավ Սևանում, իջանք, հաց կերանք, հանգստացանք և շարունակեցինք ճանապարհը։ Մինչև Արցախ հասնելը տեսանք այս տարվա առաջին ձյունը։ Երկրորդ կանգառը Դադիվանքում էր, բարձրացանք եկեղեցու մոտ, հանգստացանք, հիացանք եկեղեցով և կրկին նստեցինք փոքր ինչ ձանձրալի ավտոբուսը։ Ինչու ձանձրալի, քանի որ ճանապարհը երկար էր, որքան շարժվում էինք առաջ կարծես թե մնում էինք նույն տեղում և տեսնում էինք նույն բնությունը։ Շատ երկար՝ 10 ժամ, ավտոբուսի մեջ նստելուց հետո, վերջապես հասանք Ստեփանակերտ։ Գնացինք «Եղիշե Չարենցի» անվան 7–րդ դպրոց, որտեղ մեզ հյուրընկալեցին Արցախցի մեր ընկերները։ Մեզ շատ ջերմ ընդունեց Ալյոնայի ընտանիքը և տեղավորեցին իրենց տանը։ Հիմա մենք Ալյոնայի հետ միասին նստած զրուցում ենք, ծիծաղում ենք և գրում ենք։ Այնքան ենք մտերմացել կարծես թե մի քանի տարվա ընկերներ լինենք։ Շատ շնորհակալ ենք Ալյոնայից և իր ընտանիքից մեզ այսքան ջերմ դիմավորելու, ընդունելու և մեր մասին հոգալու համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s