Archives

ԳՄՕ

(image)
70-ական թվականների վերջերից սկսեց զարգանալ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ կոչվում են այն մթերքները, որոնք չեն առաջացել բնական ճանապարհով, այլ ստեղծվել է մարդու միջամտության շնորհիվ: Արդյո՞ք ԳՄՕ-ները հարկավոր են մարդկանց: Աշխարհի բնակչությունը տարեցտարի ավելանում է: Այդ մարդկանց պետք է պարենով ապահովել, սակայն այն չի բավարարում: Գիտնականները փորձեցին ելք գտնել, և այդ ելքը դարձավ ԳՄՕ: Սակայն ԳՄՕ-ները այնքան էլ օգտակար չեն, որքան որ մեզնից շատերը պատկերացնում են: Ամեն օր մենք շուկայում հանդիպում ենք ԳՄՕ-ների:

Շատ հաճախ ինքներս էլ չհասկանալով ինչու գնում ենք ԳՄՕ-ներ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմենրը ունեն գեղեցիկ և արտասովոր տեսք: Մեզանից յուրաքանչյուրը առնվազն մեկ անգամ տեսել է այնպիսի բանջարեղեն, որը նման չէ իր բնական տեսքին: Մեզ գերում է նրա արտաքին տեսքը և մենք գնում ենք, չմտածելով մեր առողջության մասին: Այսօր մշակված է ԳՄՕ բույսերիավելի քան 120 տեսակ` սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, լոլիկ, ցորեն, կարտոֆիլ,բամբակ, շաքարի ճակնդեղ և այլն:Գիտնականները լիարժեք չեն պարզել ԳՄՕ-ի թողած հետևանքները: Ռուս գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդ որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների,աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Հաստատված էնաև արյան անոթների անանցանելիություն, ինչպես նոր ալերգիկ հիվանդությունների աճը: Այս ամենից հետո էլ մենք օգտագործում ենք ԳՄՕ: Բամաթիվ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն,Արգենտինան,Կանադան մեծ տեղ են հատկացնում ԳՄՕ-ներին: Բայց կան երկրներ, որտեղ արգելված է օգտագործել ԳՄՕ-ներ: Հայաստանում արգելված չէ ներկրել ԳՄՕ-ներ, սակայն այն օրենքով վերահսկվում է: Կարտոֆիլը շատ տարածված բանջարեղեն է: Կարտոֆիլի գենոմի մեջ ներարկում են վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Այդպիսի կարտոֆիլին նույնիսկ բզեզը չի կարող վնասել: Այս երևույթը կարող է խանգարել բնական գործընացը:

Հիգիենա

image

Հիգիենա, գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով։ Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է։
Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն)։ Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն։ Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ`օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա։Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։Կարևոր են նաև կյանքի պայմաննները` աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն։

Հիգիենան զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ։

Առողջ սնունդ

Սննդարար ուտելիքներ
Առողջ սնունդը կարևոր է առողջ մարմին, առողջ տրամադրություն և արդյունքում՝ առավելագույն արդյունավետություն ունենալու համար։ Այս գրքում զետեղվում են տարբեր սննդամթերքներ և նրանց վերաբերող առողջական կարևոր փաստեր։

Ճարպով լի ուտեստներ
Ձուկը և սնդիկը — Ձկները լի են օմեգա-3 ճարպաթթուներով։ Սակայն նրանք նաև պարունակում են սնդիկ, որը վտանգավոր է մարմնի համար, հատկապես երեխաների ուղեղի աճման վրա։ Այս հոդվածը պարզաբանում է տարբեր ձկների սնդիկի մակարդակը, և որոնք են ավելի առողջ և որոնցից պիտի խուսափել, հատկապես՝ հղի և կերակրող կանանց և երեխաների համար։
Սխտորը ձեթում — Սենյակի ջերմաստիճանում պահպանելիս՝ հավանական բոտուլիզմի աղբյուր [1]
Օմեգա-3 ճարպաթթուներ — Օմեգա-3 ճարպաթթուները անհրաժեշտ են մարմնի առողջության, հատկապես նյութափոխության և սրտի համար։ Այս հոդվածում նշված են օմեգա-3-ի ամենահարուստ աղբյուրները։
Օրգանական սնունդ — Ո՞րն է օրգանական և ոչ օրգանական սննդի տարբերությունը
Սննդային հավելումներ — Սննդին ավելացրած հավելումները՝ գույները, պահպանման միջոցները (կոնսերվանտները) և նրանց ազդեցությունը առողջության վրա
Զտված ածխաջրեր — Սպիտակ հաց, սպիտակ բրինձ, սպիտակ մակարոն և բոլոր մշակված ածխաջրեր պարունակող սնունդների և նրանց առողջական արժեքների մասին
Մշակված սննդամթերք — Երշիկեղենը, նրբերշիկեղենը, նախապատրաստված և սառեցված ճաշերը, մշակված պանիրները, չիպսերը և բոլոր այն ուտելիքները որոնք զգալիորեն մշակվում են մեքենաներով և քիմիական նյութերով նախքան ձեր սեղանի վրա հայտնվելը
Հակաօքսիդիչներ (անտիօքսիդանտներ) — Ի՞նչ են հակաօքսիդիչները և ո՞ր ուտելիքներում են — կամ — ինչպե՞ս երիտասարդ մնալ
Հատուկ պարագաներ[խմբագրել]
Կաթնաշաքարի (լակտոզի) չմարսելը և դրա լուծումը — Որոշ մարդիկ չեն մարսում կաթը և որոշ կաթնամթերքները․ դա հատկապես ավելի է պատահում տարիքի բարձրանալու հետ միասին։ Կաթնաշաքարը չմարսողների մոտ կաթ խմելուց հետո փորի գազեր և լուծ կարող է առաջանալ։ Այս հոդվածը բացատրում է ինչպես լուծումներ գտնել այս խնդրի համար։
Հղիության սնունդ — Նախահղիության, հղիության և հետհղիության շրջանում՝ առողջ մայր և երեխա ունենալու համար շատ կարևոր է ճիշտ սնվելը և բոլոր անհրաժեշտ սննդանյութերի ստանալը, որոնց կգտնեք այս հոդվածում
Սնունդ դիալիզ լինողների համար — Նաև երիկամների հիվանդություն ունեցողները որոնք դիալիզ են լինում կարող են վայելել առողջ և հաճելի սնունդ:image

Օրվա ռեժիմ

Ես առավոտյան արթնանում եմ 4:30-5:30-ին։ Լվացվում եմ, հագնվում հետո գնում կատվիս նախաճաշ տալու։ Հետո ես էլ եմ նախաճաշում ու գնում հայրիկիս հետ հեծանիվ քշելու։ Սովորաբար ուտում եմ խնձոր կամ բրդուջ և խմում եմ կաթ։ 6:30 կատվիս սանրելու ժամն է։
7:45 գալիս է ավտոբուսս։ Ինձ հետ դպրոց եմ տանում խնձոր, գազար և բրդուջ։ Երբ գնում եմ տուն դասերս արած եմ լինում և գնում եմ լվացվելու։ Որից հետո կատվիս ճաշ եմ տալիս և ինքս էլ գնում եմ ուտելու։ Մնացած օրս անց եմ կացնում բակում ծատերի վրա գիրք եմ կարդում, բակի ծառերին ու բույսերին եմ ջրում և կատվիս հետ ծառ եմ բարձրանում։ Գիշերը լվացվում եմ, կատվիս կերակրում ու գնում քնելու ժամը 7:30-9-ը։