Archives

Դիմակահանդեսյան օր

img_1971Այսօր մեր դպրոցում ժամը 5:00 տեղի ունեցավ դիմակահանդես: Դիմակահանդեսին մենք հանդիսատես չունեցանք: Եթե դուք չէիք եկել երևի կկարծեք, թե ոչ  մի մարդ չի ցանկացել գա: Բայց այդպես չէ: Ուղղակի մենք հանդիսատեսին քաշեցինք կենտրոն և դարձրինք «Ոչ հանդիսատես», այլ՝ պարող, երգող: Մենք էլ ենք ելույթ ունեցել: Մենք «All I want is you» երգի տակ պարել ենք:
Բայց պետք է ասեմ, որ երգողներից ամենալավը ելույթ ունեցավ Արեգը: Նա երգեց Michal Jackson-ի «Earth Song» երգը: Մենք ունեինք Շաքե անունով հյուր, ով առաջին անգամ էր երգում Մարմարյա սրահում: Նա էլ շատ լավ երգեց:
Մենք ընկեր Սյուզիի հետ խաղացինք Մնջախաղ մեր անցյալ երկու շաբաթվա մասին, 2030 թվականի աղջիկ փախցնոցի և այլն:
Մեզ համար շատ լավ անցավ և կուզեի, որ շատ այսպիսի բաներ անենք: