Archives

Ոսկե թուղտը

image

Հեղինակ՝Ֆրեդ Բըրքս
Լինում է չի լինում, մի մարդ է լինում, ով օր ու գիշեր աշխատում էր, որ իր ընտաիքը սոված չմնա։ Այս տարի նա պատժել էր իր փոքրիկ՝ հինգ տարեկան աղջկան իմանալուց հետո, որ նա իրենց բոլոր թանկարժեք ոսկե թղտերը օգտագործել է։
Քանի որ քիչ էր իրենց փողը, նա ավելի ջղայնացավ երբ տեսավ, որ աղջիկը այդ թղտերը օգտագործել էր մի տուփ զարդարելու համար, որը դրել էր տոնածառի տակ։ Նա մտածում էր, թե որտեղից է փող գտել որ առնի այն ինը, որ դրել էր տուփի մեջ։
Հաջորդ առավոտը, աղջիկը, տուփը բորեց, հանձնեց հորը և ասաց.
–Հայրիկ, սա քեզ համար է։
Երբ հայրը տուփը բացում էր, նա զղջում էր, որ պատժել էր աղջկան։

Բայց երբ բացեց տուփը, տեսավ որ այն դատարկ է և նորից լցվեց ջղայնությամբ և ասաց ջղայն ձայնով.
–Չգիտես, աղջիկս, որ երբ մեկին նվեր ես տալիս, պետք է տուփի մեջ մի բան լինի։

Աղջիկը նայեց հորը և տխուր արցունքներ գլորվեցին ցած իր աչքերից։ Նա շշնջաց բորը.
–Հայրիկ, այն դատարկ չէ։ Ես փչել եմ համբույրներ նրա մեջ մինչև որ լցվել է։

Կարճ ժամանակ հետո, աղջկա հետ դեպք պատահեց և նա մահացավ։ Ասում են , թե հայրը իր փոքրիկ ոսկե տուփը պահեց իր անկողնու մոտ իր կյանքի բոլոր տարիներին։ Եվ երբ նա դժվար դրության մեջ էր կամ խնդիրների առաջ էր կանգնել, նա կբացեր տուփը, կվերցներ միջից մի երևակայական համբույր, և կհիշերայն գեղեցիկ երեխայի սերը, ով այնտեղ էր դրել այն համբույրը։

Իրականում, ամեն մեկիս տրված է մի այդպեսզի տուփ լի անվերջ սիրով և համբույրներով, որոնք մեզ տրվել են մեր ընտանիքի, ընկերների և Աստծու կողմից։ Եվ դրանից ավելի թանկ բան չկա:

աղբյուրը՝ http://www.wanttoknow.info/goldwrappingpaper

Ժամանակ նոր սկզբունքների

image

Հեղինակ՝Թեյլըր Ադդիսոն

Ժամանակն է անրադառնալու անցածին, ժամանակն է տոնակատարության
Նայում ես անցած տարվան և այն ամենին, ինչը որ տեղի է ունեցել քո կյանքում։
Հիշիր ամեն մի դեպք, որից մի բան ես սովորել։
Հիշիր այն ջանքերը, որոնք թափեցիր և նպատակները, որոնց հասար։
Հիշիր սերը, որ տարածեցիր և այն ուրախությունը որ պատճառեցիր։
Հիշիր ծիծաղը, ուրախությունը, աշխատանքը և արցունքները։
Եվ երբ անրդառնում ես նախորդ տարվան, մտածիր եկող նոր տարվա մասին։

Քանի որ ժամանակն է նոր սկզբունքների և կյանքի տոնի համար։

Աղբյուրը՝ http://www.appleseeds.org/new-year-quotes.htm

Ժամանակի մեջ մի տարի

image

Հեղինակ՝ Ստիվեն Քլաուդզ

Ժամանակի մասին մտածելը վատ միտք չէ, հատկապես տարվա սկզբում։Երբ մտածում ենք «տարվա» մասին՝ մտածում ենք ինչոր ժամանակահատվածի մասին։ Մտածում ենք 12 ամիս, 52 շաբաթ, 365 օր, 8760 ժամ, 525600 րոպե, 31536000 վարկյան։ Այս «ժմանակը» Աստծուց նվեր է։ Մենք ոչմի բան չենք արել դրան արժանանալու համար։ Նման է այն օդին, որը մենք շնչում ենք, ժամանակը մեր կյանքի մի մասն է։

Ժամանակը նվեր է, որը յուրաքանչյուր մարդուն հավասարապես բաժանված է։ Տարբերություն չունի, թե նա հարուստ է, թե աղքատ և թե խելացի է կամ անխելք, կամ էլ ուժեղ է կամ թույլ։ Ամեն մարդ, կին և երեխա ունի նույն չափով ժամանակ՝ օրը 24 ժամ։
Մի ուրիշ կարևոր փաստ ժամանակի մասին այն է, որ չես կարող այն կանգնեցնել։ Հնարավոր չէ այն կամացացնել, անջատել կամ փոփոխել։ Ժամանակը առաջ է գնում։
Եվ դու չես կարող ժամանակը ետ բերել։ Երբ այն անցավ, անցած է։ Երեկ կորչել է անվերադարձ։ Եվ եթե երեկը կորած է ուրեմն վաղը անհայտ է։ Մենք կարող է մտածենք թե մեկ տարի հետո ինչ կլինի, բայց հաստատ չենք կարող ասել, եթե այդ ամենի միջով կանցնենք, թե չէ։
Ակնհայտ է, որ ժամանակը մեր ամենաթանկարժեք ունեցվածքներից է։ Կարող ենք այն անիմաստ ծախսել։ Կարող ենքանց կացնել միայնակ։ Կամ, ինչպես լավ կարգադրիչներ, կարող ենք այն ծախսել Աստծու թագավորության մեջ։
Նոր տարին լիքն է ժամանակով։ Երբ վարկյանները անցնում են, դու ժամանակը հեշտությամբ պատուհանից դուրս կնետես, թե ամեն մի վարկյան օգտակար կդարձնես հետագա կյանքի համար։

Աղբյուրը՝ http://www.appleseeds.org/new-year-quotes.htm

Կապիկն ու Դելֆինը

imageԵրկար ժամանակ առաջ, մի օր, մի քանի նավաստի ճանապարհ ընկան իրենց արագաստանավով դեպի ծով։ Նրանցից մեկը իր կապիկին իր հետ բերել էր երկար ճանբորդությանը։
Երբ արդեն երկար ժամանակ ծովում էին ուժեղ քամի սկսեց և իրենց նավը թեքեց։ Բոլորը ընկան ջուրը։ Կապիկը համոզված էր, որ կխորտակվելու է։ Հանկարծ մի դելֆին հայտնվեց և վերցրեց կապիկին։
Շուտով հասան կղզի և կապիկը դելֆինի մեջքից իջավ։
Դելֆինը կապիկին հարցրեց.
–Դու այս տեղը ճանաչում ես։
Կապիկը պատասխանեց.
–Այո,ճանաչում եմ։ Այս կղզու թագավորը իմ լավագուլն ընկերն է։ Դու գիտեիր, որ ես արքայազն եմ։
Դելֆինը իմանալով, որ կղզում ոչ մեկ չի ապրում ասաց.
Դու աքայազն ես, հիմա կարող ես թագավոր լինել։
Դելֆինը սկսեց հեռանալ կղզուց, երբ կապիկը հարցրեց.
–Ինչպես եմ կարող լինել թագավոր։
Դելֆինը լողալով պատասխանեց.
—Քանի որ դու միակ էակն ես այս կղզում ապրող։

Թարգմանություն անգլերենից։
Աղբյուրը՝http://www.kidsworldfun.com/shortstories_themonkeyandthedolphin.php

Քար ու Ավազ

image
Ջոնը և Ջեյմզը շատ լավ ընկերներ էին։ Նրանք շատ էին կռվում տարբեր պատճներով, բայց միշտ շատ լավ ընկերներ էին մնում։ Նրանք աշխատանք էին փնտրում։ Տարբեր տեղեր գնացին՝գյուղեր, քաղաքներ, անտառներ, նավահանգիստներ։ Եվ նրանք այս ամբողջ ընթացքում իրար օգնում էին։
Մի օր նրանք հասան մի անապատ որտեղ շատ քիչ էր իրենց ուտելիքն ու ջուրը։ Ջոնը Ջեյմզին առաջարկում է, որ իրենց ուտելիքի կեսը հիմա ուտեն և մյուս կեսը պահեն, որ երբ նկատեն, որ այլևս չեն կարողանում քայլե, մյուս կեսը ուտեն։ Իսկ ջուրը պահեն հետագա օգտագործման համար։
Բայց Ջեյմզը չի համաձայնվում։ Նա ուզում էի ջուր խմալ, քանի որ շատ ծարավ էր։ Ջոնը ջղայնանում է և Ջեյմզին խփում։ Նրանք իրարից նեղացած լռության մեջ շարունակում են քայլել։ Որոշում են կանգնել, ուտել և շարունակել իրենց ճամփորդությունը։ Ուտելուց հետո Ջեյմզը ավազի մեջ գրում է. «Իմ լավագուն ընկերը ինձ խփեց»։ Վերջապես հասնում են մի լճակի մոտ։ Նրանք շատ հոգնած են լինում տաք և չոր անապատի միջով անցնելուց հետո։ Ջեյմզը շատ ուրախանում է երբ տեսնում է լճակը և ջրում շատ լավ է անցնում իրեն։ Լողանալու ժամանակ Ջեյմզը սկսում է խորտակվել։ Ջոնը իրեն փրկում է։Ջեյմզը գրկեց նրան և շնորհակալություն հայտեց։ Մի քիչ քնեցին և որոշեցին գնալ։ Գնալուց առաջ Ջելմզը քարի մեջ փորագրեց. «Իմ լավագույն ընկերը ինձ փրկեց»։ Ջոնը հարցնում է նրան.
–Ինչ՞ու ես այս ամենը գրում այստեղ։
Ջեյմզը պատասխանում է.
–Դու ինձ խփեցիր։ Ես ավազի մեջ գրեցի, քանի որ լավ արարք չէր։ Բայց, եթե դու ետ գնաս և նայես ավազին այնտեղ տառ չես գտնի։
Հիմա ես քո լավ արարքը քարի վրա փորագրեցի, և այն միշտ կմնա այնտեղ։

Մենք պետք է մոռանանք մեզ արած վատությունները, իսկ լավ բաները պետք է քարի մեջ փորագրենք։
Աղբյուր-http://www.kidsworldfun.com/shortstories_sandandstone.php

Հիմար կապիկները

imageՀարյուրամյակներ առաջ, կար մի շատ մեծ և խիտ անտառ։ Մի խումբ կապիկներ եկան անտառ։ Ձմեռ էր, և կապիկները դժվարանում էին գիշերները տաք մնում։ Նրանք կրակ էին ման գալիս, որպեսզի տաքանային։
Մի գիշեր նրանք մի լուսատիտիկ տեսան և կարծեցին, որ այն մի կրակի կտոր է։ Խմբի բոլոր կապիկները գոռացին.
– Կրակ, Կրակ, Կրակ, Մենք կրակ ունենք։
Մի քանի կապիկ փորձեցին բռնել լուսատիտիկին, բայց այն փախավ։ Նրանք տխուր էին, քանի որ կրակին չկարողացան բռնել։ Նրանք ինքները իրենց ասում էին, որ չեին կարող ապրել այդ ցրտի մեջ եթե կրակին չբռնեին։
Հաջորդ գիշերը, նորից նրանք տեսան շատ լուսատիտիկներ։ Մի քանի փորձից հետո , նրանց հաջողվեց մի քանիսին բռնել։ Լուսատիտիկներին դրեցին մի փոսի մեջ և փորձեցին նրանց փչել։ Շատ ուժեղ էին փչում չիմանալով , որ դրանք միայն ճանջ են։
ՄԻ բու կապիկների այս գործունեությունները տեսնելով նրանց ասում է.
–Այդ բաները կրակ չեն։ Դրանք ճանջ են։ Դուք չեք կարողանա նրանցից կրակ ստանալ։
Մի կապիկ պատասխանեց բուին.
–Դու ուղղակի կրակ ստեղծել չգիտես։ Մեզ մի խանգարի։
Բուն կապիկներին նորից զգուշացրեց որ այլևս այդ հիմար բանը չանեն։
Բայց կապիկները նորից փորփում էին լուսատիտիկներից կրակ ստանալ։
Դուք կարող եք ցրտից փրկվել մոտակա քարանձավներից մեկի մեջ գնալով, միևնույնն է դուք չեք կարող կրակ ստանալ։
Մի կապիկ բղավեց բուի վրա և նա լքեց կապիկներին։ Կապիկները այդ հիմար գործունեությունը շարունակեցին անել մի քանի ժամ։ Արդեն կեսգիշեր էր։ Նրանք շատ հոգնած էին և նկատեցին , որ բուի խոսքերը ճիշտ էին և նրանք փորձում էին ճանջ փչել։
Նրանք գնացին քարանձավ և պաշտպանվեցին ցրտից։
Մենք կարող է շատ անգամներ սխալվեն, բայց պետք է փնտրենք և ընդունենք ուրիշների խորհուրդը կամ առարկությունը։
Աղբյուրը- http://www.kidsworldfun.com/foolish-monkeys-story.php

Ուժեղ թե Թույլ

image
Անտառում կար մի հպարտ հնդկակաղին։ Նա շատ բրձրահասակ էր և ուժեղ։ Մի փոքրիկ դեղաբույս էր աճում հնդկակաղնի կողքը։
–Ես շատ գեղեցիկ եմ և հզոր։ Ոչ մի բան ինձ չի կարող հաղթահարել։
Լսելով այս խոսքերը դեղաբույսը պատասխանեց.
–Սիրելի ընկեր, չափից շատ հպարտությունը վնասակար է։ Ուժեղը նույնպես մի օր կընկնի։
Հնդկակաղինն անտեսեց դեղաբույսի խոսքերը։ Նա շարունակեց գովել իրեն։
Ուժեղ քամի եղավ։ Հնդկակաղինն իր տեղից չշարժվեց։ Նույնիսկ երբ անձրև էր գալիս հնդկակաղինն իր տերևները պարզում էի և հպարտ կանգնում։
Մի օր ամպրոպ տեղի ունեցավ։ Դեղաբույսը կռացավ։ Ինչպես միշտ հնդկակաղինը հպարտորեն կանգնած էր։
Ամպրոպը ուժեղացավ։ Հնդկակաղինը այլևս չեր կարողանում դիմանալ։ Նա սկսեց թուլանալ և ընկավ ցած։ Երբ ամպրոպը վերջացավ դեղաբույսը պարզեց իր տերևները, նայեց շուրջը և տեսավ որ հպարտ հնդկակաղինը ընկել էր ցած։
Աղբյուրը՝ http://www.kidsworldfun.com/shortstories_strongorweak.php<a

Փոխիր քեզ ոչ թե աշխարհը

image
Տարիներ առաջ, մարդիկ ուրախ էին և ապրում էին թագավորի կազմած օրենքներով։ Թագավորության մեջ մարդիկ ունէին շատ հեշտ կյանք առանց հարստության և առանց կորուստների։
Թագավորը որոշեց ճանապարհորդել և այցելել պատմական վայրեր։ Նա որոշեց ճանապարհորդել ոտքով որպոսզի շփվի մարդկանց հետ։ Թագավորի քաղաքից հեռու ապրող մարդիկ շատ ուրախ էին, որ խոսում էին իրենց թագավորի հետ և հպարտ էին որ իրենց թագավորը այդքան բարի է և լավ սիրտ ունի։
Մի քանի շաբաթ հետո նա վերադառնում է իր պալատ։ Նա շատ ուրախ էի որ այսքան հետաքրքիր վայրեր այցելեց և տեսավ իր երկրի մարդկանց, ովքեր լավ կյանքով էին ապրում։ Բայց նրա ոտքերը ցավում էին քանի որ իր առաջին ճանապարհորդությունն էր դեպի դեռու քաղաքներ։ Նա բողոքեց, որ ճանապարհները հարմարավետ չէին և շատ քարքարոտ էին։ Նա հրամայեց որ բոլոր փողոցները կաշվով ծածկեն որպեսզի բնակիչների ոտքերը չցավի։ Բայց նրա խորհրդականները նրան տեղեկացրեցին կովերի թվի նվազման մասին, քանի որ կտրուկ կնվազի նրանց թիվը այս բանն անելուց հետո, նաև շատ թանկ կլինի։ Մի իմաստուն մարդ նրան հարցրեց, թե ինչու է ուզում այդքան կենդանի սպանել որ փողոցները ծածկի կաշվով։ Ինչու չի կտրում մի քիչ կաշի, որով ծածկի իր ոտքերը։ Նա այս միտը հավանեց և պատվիրեց մի զույգ կոշիկներ և ժողովրդին նույնպես առաջարկեց կոշիկ հագնել։
Աղբյուրը՝http://www.kidsworldfun.com/shortstories_dontchangetheworld.php

17 ուղտերը և երեք որդիները

image
Շատ ժամանակ առաջ, մի ծեր մարդ ապրում էր անմարդաբնակ գյուղում, որը գտնվում էր անապատում։ Նա իր կյանքը ապահովում էր իր տասնյոթ ուղտերով։ Մի օր նա մահանում է և իր ունեցվածքը թողնում է իր երեք տղաներին։
Թաղման արարողությունից հետո տղաները կտակը կարդացին։ Նա իր ամբողջ ունեցվածքը հավասարապես բաժանել էր երեք մասի, բայց ուղտերը տասնյոթ հատ են, տասնյոթը կենտ և պարզ թիվ է, որը չի լինի բաժանել։ Ըստ կտակի, նրանց հայրը իր ամենամեծ տղային կտակել էր տասնյոթ ուղտերի կեսը, միջնեկին կտակել էր տասնյոթի մեկ երրորդ մասը, իսկ ամենափոքրին մեկ իններրորդ մասն էր կտակել։
Երեքն էլ զարմացած էին կտակը կարդալուց հետո և ինենց մոտ հարց էր առաջացել, թե ինչպես պետք է բաժանել ուղտերը, որպեսզի համընկնի կտակի հետ։ Անհնար է տասնյոթը բաժանել երկուսի և կեսը տալ ամենամեծ որդուն ոչ էլ կարող են մյուս երկուսին իրենց բաժինը տալ։ Նրանք օրերով փորձում էի ուղտերին բաժանել, բայց չկարողացան խնդրին լուծում գտնել։ Նրանք վերջապես այց հարցը տարան իրենց գյուղի իմաստունին։ Իմաստունը լսեց խնդիրը և անմիջապես գտավ լուծումը։ Նա խնդրեց որ բոլոր տասնյոթ ուղտերը որոնք տվել է իրենց հայրը բերեն իր մոտ։ Նրանք բերեցին ուղտերը։ Իմաստունը իր ուղտերից մեկը տվեց տղաներին։ Հիմա տղաները ունեն տասնութ ուղտ որը կարող են հեշտությամբ կիսել անհրաժեշտ մասերի։ Այս ձևով իմաստունը կարողացավ լուծել այս անլուծելի խնդիրը։

Աղբյուրը՝http://www.kidsworldfun.com/17-camels-and-3-sons-short-story.php

Միջավայրի մաքրության կարևորությունը

image
Երբ մեզ հարցնում են, թե ինչու է պետք միջավայրը մաքուր պահել, պատասխանը սկզբում շատ պարզ է թվում։ Մեր մոլորակի ապագա առողջությունը կախված է մեր այսօրվա որոշումներից։ Եվ անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը որպիսի կարողանանք ճիշտ որոշումներով մաքուր պահենք մեր միջավայրը։
Մեր միջավայրի վիճակը
Որոշ մարդկանց համար դեռ հարց է, թե ինչու է պետք մաքուր պահել միջավայրը։ Ինչով է միջավայրը մաքուր մահելը օգնում ինձ։ Իրականությունն այն է, որ մեր մոլորակը հիմա շատ մեծ վտանգի մեջ է։ Գիտնականների հաշվարկները ցույց են տալիս, որ, որպիսի խուսափենք վտանգավոր կլիմայական փոփոխություններից, պետք է մինչև 2015թ.–ը վերահսկողության տակ լինեն բոլոր ջերմոցային գազերի արտանետումները։
Այս բոլորը միայն ապագա սերունդի խնդիրները չեն քանի որ մենք էլ ենք այդ սերունդի մեջ մտնում։
When asked, “Why Is It Important to Keep the Environment Clean?” the answer may seem obvious, but that is the only the beginning. The healthy future of our planet depends on the choices we make today, and requires the participation of every person.
The State of Our Environment
To some, the question remains, why is it important to keep the environment clean? What is it going to do for me? Օur planet is in serious trouble. Scientists have estimated that in order to avoid the worst impacts of climate change we must have greenhouse gas emissions under control by 2015. These problems are no longer just issues for future generations, we are that generation.

աղբյուրը- http://www.brighthub.com/environment/green-living/articles/69125.aspx