Մի օր ,երբ ես նստաց էի տխուր և միայնակ, ու մտածում էի, թե ինչ անեմ սկսեց անձրևել:Անձրևը սկսեց իմ սենյակի պատուհանները թռչել իր փոքրիկ կաթիլներով ,որոնք ինձ բանտարկեցին սենյակիս չորս պատերի արանքում և զրկեցին իմ գեղեցիկ տեսարանից: Ես արդեն չիգիտէի ինչ անել ,մի հատ էլ անձրևը դժվարացրեց մի կարգին բան մտածելը:
Անձրևի մանր կաթիլները ընկնում էին պատուհանիս վրա, իսկ հետո սկսում ներգև սղալ ինչպես փոքրիկ երեխան: Ես մտածում եմ և ասում ինքս ինձ.
-Գոնե մի քույր կամ եղբայր ունենայի որ հետը զբաղվէի:
Այս ասելուց հետո հիշեցի կատվիս,ով իմ ամենալավ ընկերն է,կարելի է նաև նրան համարել որպես քույր: Նա ինձ հետ է մեծացել այն ժամանակվանից երբ ես դեռ վեց տարեկան էի: Նա մեր ընտանիքի ամենասիրելի անթամներից մեկն է:
Մի խոսքով:
Գնացի նրան գտնելու և վերջապես գտա: Տեսնելով որ նա անկողնուս քնած է սկսեցի առյուծի, կապիկի, ձիու ձայներ հանել ,և այդպես մինչև տեսա որ նրա աչքերը բացվեցին: Նրան գրկեցի և տարա գորգին նստեցրի,գնդակ բերեցի և նետեցի: Նա անմիջապես վազեց ջնդակի ետևից: Եվ այսպես մինչև անձրևի վեջին կաթիլները ընկան գետնին: