Archives

Ամփոփիչ աշխատանք

Ջրիմուռներ

Ջրիմուռները ստորակարգ բուսական օրգանիզմներ են, ծագել են միլիոնավոր տարիներ առաջ: Ապրելով գրեթե անփոփոխ ջրային միջավայրում, ջրիմուռների առանձին խմբեր` կապտականաչ, կանաչ, գորշ, կարմիր պահպանվել են առանց էական փոփոխությունների: Ջրիմուռներ հանդիպում են նաև խոնավ հողում, ծառերի կեղևի վրա և այլ վայրերում:

Գոյություն ունեն շատ փոքր ու մինչև 300 մ և ավելի երկարությամբ ջրիմուռներ: Հայտնի ենմիաբջիջ,  գաղութային և բազմաբջիջ ջրիմուռներ:

Ջրիմուռների կարևոր առանձնահատկությունը կանաչ գունանյութն (քլորոֆիլ)է, որը գտնվում է նրանց հատուկ կազմավորումներում`քրոմատոֆորներում:Քրոմատոֆորում է կատարվում ֆոտոսինթեզը: Քլորելան, քլամիդոմոնադը ունեն մեկ, սպիրոգիրան` մեկ կամ երկու, իսկ գորշ ջրիմուռները` մի քանի քրոմատոֆոր:

Քրոմատոֆորում, բացի քլորոֆիլից, հաճախ լինում են նաև այլ գունանյութեր:

Ջրիմուռների մարմինը մասնատված չէ առանձին վեգետատիվ օրգանների. այն ամբողջական է և կոչվում է թալոմ:

Ջրիմուռները բազմանում են ինչպես անսեռ, այնպես էլ սեռական եղանակով:

Սեռական բազմացումը կատարվևմ է անբարենպաստ պայմանների դեպքում : Միանման թելիկները պատվում են լորձով , մոտենում և միանում են միմյանց , նրանց բջիջների միջև առաջանևմ են կամրջակներ որոնցով մի բջջի պարունկությունն անցնում է մյուսի մեջ : Կորիզները միաձուլվում են առաջացնում են զիգոտ , որը պատվում է թաղանթով : Հանգստի շրջանից հետո զիգոտից առաջանում է դուստրսպորոգիրա :

Անսեռ բազմացում կամ ագամոգենեզ, բազմացման տեսակ է երբ օրգանիզմը բեղմնավորվում է ինքն իրենով:

Քարաքոսեր

Քարաքոսերը բարդ օրգանիզմներ են` կազմված սնկից և ֆոտոսինթեզող օրգանիզմից, որոնք աճում են միասին: Նրանց միջև գոյություն ունեն սիմբիոտիկ հարաբերություններ: Քարաքոսերի կարելի է հանդիպել երկրագնդի մի շարք էքստրեմալ միջավայրերում ` արկտիկական տունդրաներում, չոր անապատներում, ժայռոտ ծովափերում: Նրանք հաճախ աճում են նաև խոնավ անտառներում` ապրելով ծառերի ճյուղերի և բների վրա, մերկ ժայռերի վրա, պատերի, խաչքարերի վրա, ինչպես նաև հողի մակերեսին: Քարաքոսերը լայնորեն տարածված են և հավանաբար երկարակյաց են: Քարաքոսերը օգտագործվել են նաև ներկերի և օծանելիքների ստացման համար, ինչպես նաև` ավանդական բժշկության մեջ:

Շատ քարաքոսերի մարմինը` թալոմը, տարբերվում է այն կազմող և առանձին աճող սնկի կամ ջրիմուռի մարմնից: Սունկը շրջապատում է ջրիմուռի բջիջները քարաքոսերի համակեցություններին բնորոշ բարդ սնկային հյուսվածքով: Քարաքոսերի շատ տեսակների մոտ սունկը ներթափանցում է ջրիմուռի բջիջների բջջապատի մեջ` առաջացնելով հաուստորիումներ, որոնք նման են պաթոգեն սնկերի մոտ առկա կառուցվածքներին: Քարաքոսերը պոյկիլոհիդրիկ օրգանիզմեր են` կարող են գոյատևել ջրի չափազանց ցածր պարունակության պայմաններում: Բջջաթաղանթների վերակազմավորումը, ինչին հաջորդում է ջրազրկման փուլը, տևում է ամենաքիչը մի քանի րոպե:

Բազմացումը

Բազմանում են վեգետատիվ ,անսեռ և սեռական ճանապարհներով:

Վեգետատիվ բազմանում են թալոմի մասնիկներով:

Սեռական բազմացման ժամանակ առաջանում են սպորներ:

Քարաքոսերը բնակվում են այնպիսի հիմնանյութերի վրա, որոնք պիտանի չեն այլ բույսերի համար, սակայն աստիճանաբար քայքայվելով՝ բարենպաստ պայմաններ են ստեղծում բարձրակարգ բույսերի համար: Քարաքոսերը պահանջկոտ չեն արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ, կարող են հեշտությամբ գոյատևել նաև ջրազուրկ միջավայրում: Խիստ զգայուն են օդի աղտոտվածության նկատմամբ և օգտագործվում են որպես կենսացուցիչներ: Որոշակի կլիմայական պայմաններում քարաքոսերի տարեկան աճի կայունությունն օգտագործվում է լեռնային ապարների, հնագիտական հուշարձանների տարիքը որոշելու համար:

 Սնկեր

download

Մենք դասարանում կատարել ենք փորձ և տեսել ենք որ սնկերի մի տեսակ կա որը շնչում է:

Մենք Վերձրել ենք փուչիկ  և մի անօթ: Սնկերը լցրել ենք անօթի մեջ և փուչիկը դրել ենք անօդի վրա: Մի օչ հետո փուչիկը փչվել էր:

 

Սնկերը բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական ճանապարհով: Վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի կտորների կամ սնկամարմնից առաջացած գոյացությունների առանձին բջիջների՝ սպորների, և բողբոջման միջոցով: Անսեռ բազմացումը տեղի է ունենում սնկամարմնի առանձնացած հատուկ ճյուղերի վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով: Սեռական բազմացումն իրականանում է արական ու իգական սեռական բջիջների միաձուլման շնորհիվ առաջացող սպորների միջոցով և տարբեր կարգաբանական խմբերում տեղի է ունենում տարբեր եղանակներով:

Սնկերը տարածված են ամենուրեք՝ ցամաքում, ջրում և նույնիսկ օդում: Մոտավոր հաշվարկներով  գոյություն ունեն 100 մինչև 250 հազար տեսակներ: Գոյություն ունեն միաբջիջ և բազմաբջիջ սնկեր:Բոլոր սնկերի բջիջներում կա ձևավորված կորիզ, ուստի սնկերը պատկանում են կորիզավորների վերնաթագավորությանը:

 Սնկերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է միկոլոգիա:

Գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից (միցել) ու պտղամարմնից: Պտղամարմինը կազմված է գլխարկից և ոտիկից: Ոտիկի բոլոր թելերը միանման են, իսկ գլխարկը կազմված է երկու շերտից՝ վերին և ստորին:

Սնկերը բազմանում  են վեգետատիվ, անսեռ և սեռական ճանապարհով:

Բազմացումը

 

Վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի կտորների կամ դրանից առաջացած գոյացությունների, առանձին բջիջների՝ սպորների և բողբոջման միջոցով:

Անսեռ բազմացումը կատարվում է սնկամարմնի առանձնացած, հատուկ ճյուղերի վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով:

Սեռական բազմացումը կատարվում է արական և իգական սեռական բջիջների միաձուլումից առաջացած սպորների միջոցով:

Ըստ սնուցման ձևի սնկերը լինում են սիմբիոտրոֆ, մակաբույծ, սապրոտրոֆ:

Սնկերը հետերոտրոֆ օրգանիզմներ են:

Հանքանյութերը կլանում են միջավայրից, սակայն օրգանական նյութերը վերցնում են պատրաստի վիճակում: Կախված իրենց սննդային առանձնահատկություններից սնկերն աճում են որոշակի սուբստրատում:

Սնկերն ընդունակ չեն կլանելու սննդի խոշոր մասնիկներ, ուստի սնունդը կլանում են միայն հեղուկի ձևով: