Archives

Գնահատում եմ աշնանային արձակուրդի ընթացքում կատարածս

image
Ես արձակուրդների ժամանակ գնացել եմ Ստեփանակերտ։ Այնտեղ մնացել եմ Սիրուշիկի հետ իմ նոր ընկերուհու՝Ալյոնայի տանը։ Հինգ օրվա ընթացքում հասցրել ենք գնալ Դադիվանք, Շուշի, Ամարաս, Ստեփանակերտ, Տնջրի և մի քանի այլ հետաքրքիր տեղեր։
Հիմա ես կփորձեմ ներկայացնել ու գնահատել արձակուրդի ընթացքում կատարածս ուսումնական աշխատանքը։
Ամեն օր կայքում ամփոփել եմ օրը.
http://mskh.am/am/45299
http://mijin.mskh.am/11189
http://mijin.mskh.am/11190
http://mijin.mskh.am/11191
http://mijin.mskh.am/11199
Կատարել եմ թարգմանություն. https://emiliasimonianblog.wordpress.com/2014/10/06/17-ուղտերը-և-երեք-որդիները/
Մի լավ հանգստացել եմ և վայելել իմ արձակուրդը, նաև՝ վաստակել գնահատական։
Ես իմ աշնանային արձակուրդի ընթացքում կատարած ուսումնական աշխատանքը գնահատում եմ 8։ Ուզում եմ անպայման ասել, որ գրել եմ ոչ թե հայոց լեզվից գնահատական ստանալու համար, այլ որովհետև ինձ համար հետաքրքիր է եղել այդ մասին պատմելը։
Միայն մեր կրթահամալիրում է կարելի ճիշտ հանգստանալու համար գնահատական ստանալ։

Չորրորդ օրը Ղարաբաղում

image

image

image

image

image

image
Այսօր առավոտյան ժամը 9-ին ճանապարհվեցինք Ստեփանակերտի թիվ 7 դպրոցից դեպի Ամարաս։ Գնացինք Ամարասի վանքային համալիր։ Սարգիսը Սուրբ Գրիգորիսի դամբարանի մոտ ներկայացրեց Ամարասի պատմությունը, իսկ մեր Ղարաբաղի ընկերից Մարատը, մանրամասն նկարագրեց Ամարասի վանքի կառույցը, պատմությունը և շատ նոր բաներ բացահայտվեց մեզ համար։ Ամարասի եկեղեցին և իր շուրջը գտնվող կառույցները շատ հետաքրքիր էին։ Մեզ համար շատ հաճելի էր գիտակցել, որ Մեստրոպ Մաշտոցը այնտեղ ստեղծել էր իր առաջին դպրոցը այդտեղ, այբուբենը ստեղծելուց հետո։ Օրինակ,՝ որ եկեղեցու մոտի ավերակները դասարաններ են եղել։ Նրանցից մեկի առաստաղին փորագրված են հայկական տառերը։
Հետո ճանապարհ ընկանք դեպի Տնջրի։ Այնտեղ տեսանք Սոսի ծառը։ Նախքան մեր գնալը, մեզ պահող ընտանիքի հայրը մեզ ասաց, որ ծառի բնի մեջ կարող է տեղավորվել 40 ոչխար։ Իմացանք, որ ծառը 2000 տարեկան է։այդ ծառը տնկել էր Տիգրան Մեծը, նրա սաղարթի տակ հանգստացել էին Մեստրոպ Մաշտոցը, Մխիթար Սպարապետը…
Հիմա վերադառնում ենք թիվ 7 դպրոց, որտեղ հանդիպելու ենք Տիար Բլեյանի հետ, ում անհամբեր սպասում ենք մեզ հարազատ դարձած Ստեփանակերտում։

Աբրահամյանների ընտանիքը

image

image
Արդեն երկրորդ օրն է, ինչ Ստեփանակերտում ենք։ Բախտի բերումով մենք հյուրն (ղոնաղն) ենք Աբրահամյանների ընտանիքի։ Մի փոքր ուզում ենք պատմել նրանց ընտանիքի մասին։ Նրանց ընտանիքը բաղկացած է չորս անդամից։ Կարինա Աբրահամյանը՝ ընտանիքի մայրը, աշխատում է Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում։ Ռուսաց լեզվի մասնագետ է, բայց ունի փոխտնօրենի պաշտոն։ Ընտանիքի հայրը՝ Կարեն Աբրահամյանը, անհատ ձեռներեց է, զբաղվում է առևտրով։ Նրանց զավակներն են՝ Սերգեյը և Ալյոնան։ Նրանք զբաղված են իրենց ուսումով։ Ալյոնան ապագա իրավաբան է։ Հասցրել ենք շատ մտերմանալ նրանց ընտանիքի հետ։ Լավ է, որ հյուրընկալվել ենք հենց այս ընտանիքում, որովհետև նրանք շատ բարի, հյուրասեր, բարեհամբույր, հաճելի և յուրօրինակ մարդիկ են։ Շատ շնորհակալ ենք նրանց ընտանիքին` մեզ այսքան ջերմ ընդունելու, մեզ հետ շատ լավ վերաբերվելու համար։ Զգում ենք մեզ, ինչպես մեր տանը։Հուսով ենք` նրանք էլ են մեզանից գոհ, նրանց նեղություն չենք տալիս և հույս ունենք, որ ինչպես իրենք են ասում «էլի ընք կյալու»։

Ուղիղ միացում Ստեփանակերտից

image

image

image
Ողջույն բոլորին, մենք ձեզ միացել ենք Ստեփանակերտից։ Այսօր առավոտյան ժամը 08:00 Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից մեկնեցինք։ Առաջին կանգառը եղավ Սևանում, իջանք, հաց կերանք, հանգստացանք և շարունակեցինք ճանապարհը։ Մինչև Արցախ հասնելը տեսանք այս տարվա առաջին ձյունը։ Երկրորդ կանգառը Դադիվանքում էր, բարձրացանք եկեղեցու մոտ, հանգստացանք, հիացանք եկեղեցով և կրկին նստեցինք փոքր ինչ ձանձրալի ավտոբուսը։ Ինչու ձանձրալի, քանի որ ճանապարհը երկար էր, որքան շարժվում էինք առաջ կարծես թե մնում էինք նույն տեղում և տեսնում էինք նույն բնությունը։ Շատ երկար՝ 10 ժամ, ավտոբուսի մեջ նստելուց հետո, վերջապես հասանք Ստեփանակերտ։ Գնացինք «Եղիշե Չարենցի» անվան 7–րդ դպրոց, որտեղ մեզ հյուրընկալեցին Արցախցի մեր ընկերները։ Մեզ շատ ջերմ ընդունեց Ալյոնայի ընտանիքը և տեղավորեցին իրենց տանը։ Հիմա մենք Ալյոնայի հետ միասին նստած զրուցում ենք, ծիծաղում ենք և գրում ենք։ Այնքան ենք մտերմացել կարծես թե մի քանի տարվա ընկերներ լինենք։ Շատ շնորհակալ ենք Ալյոնայից և իր ընտանիքից մեզ այսքան ջերմ դիմավորելու, ընդունելու և մեր մասին հոգալու համար։

Իսկական Նոր դպրոց

img_0405_0Այսօր Նոր դպրոցում ցուցահանդես կար: Մենք տեխնոլոգիայի ժամին ընկեր Տաթևի հետ գնացինք դիտելու: Այնտեղ նաև շինարարական փոփոխություններ էրն կատարվել:

Նոր դպրոցի երեխաներից մի քանիսը մեզ համար դաշնամուրով նվագեցին Բախ,Քոչարի և այլ երաժշտուտյուն: Մի երեխա ուրիշ դպրոցից պետք է դար որպեսզի նա էլ նվագեր: Քանի որ նրան ուշ էին ասել նա ոշացավ: Բայց նա հասցրեց և մեզ համար նվագեց:

Եվ այսպես անցավ մեր Նոր օրը Նոր դպրոցում: