Archives

Հայոց լեզու ՝Ես կարողանում եմ

Ես Էմիլեա Սիմոնեանն եմ։ Այս կիսամյակ ես Հայոց լեզվի և գրականության պարտադիր հանձնարարությունները կատարել եմ լիարժեք։ Դրանք տեղադրված են իմ google.drive.com-ի տետրում։ Նաև կատարել եմ լրացուցիչ շատ հանձնարարություններ որոնք տեղադրել եմ իմ բլոգի Հայոց լեզվի բաժնում՝ https://emiliasimonianblog.wordpress.com/category/մայրենի/ ։ Իմ կատարած լրացուցիչ աշխատանքների մեջ են մտնում անգլերենից հայերեն թարգմանություններ, իմ կարդացած գրքերի, հոդվածների վերլուծություններ և ամեն ամսին մեզ ընկեր Նունեի կողմից առաջարկած ոչ պարտադիր աշխատանքները։ Բացի համացանցում աշխատելուց, թղտային տարբերակով կարդացել եմ Խորհրդավոր կղզի գիրքը, որի հեղինակն է Ժյուլ Վեռնը։ Գիրքը ինձ շատ է դուր եկել, որի պատճառով ձմեռային արձակուրդների ժամանակ կատարել եմ վերլուծություն՝ https://emiliasimonianblog.wordpress.com/2015/01/01/ձմեռային-ընթերցանություն՝խորհրդավո/ ։

Ձմեռային ընթերցանություն՝Խորհրդավոր Կղզին

image Ես Ձմեռային արձակուրդներին սկսեցի կարդալ Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր Կղզին» գիրքը։ Այն հինգ ընկերների մասին է, ովքեր փորձում են օդապարիկով փաղչել գերութնունից կռվի ժամանակ։ Սկսում է փոթորիկ և ուժեղ քամին իրենց տանում է օվկիանոսի վրայով։ Մի քանի օր մնում են օդապարիկի մեջ։ Գազը քիչ քիչ պակասում է։ Իրենց ամբողջ ունեցվացքը գցում են ջրի մեջ որպեսզի թեթևանա օդապարիկը և չընկնի ջուրը։ Բայց դեռ օդապարիկը շարժվում էր դեպի ներքև և նրանց միակ հույսը ցամաք հասնելու այն էր, որ օդապարիկի զամբյուղը նույնպես գցեին ջուրը և կախված մնային հենց օդապարիկից։ Քամին իրենց տանում է մի անմարդաբնակ կղզի։ Նախքան կղզի հասնելը օդապարիկը դիպչում էր ջրին և կարծես հանկարծակի ուժ գտավ և միանգամից բարձրացավ վերև։ Կղզի հասնելուց հետո հասկանում են դրա պատճառը։ Հասկանում են, որ այդ ժամանակ օդապարիկից կախված իրենց ընկերներից մեկին ալիքը եկել, տարել էր և այդ պատճառով էլ միանգամից հինգ ոտնաչափ վերև էր բարձրացել օդապարիկը և նրանք կարողացել էին հասնել ցամաք։ Նրանք որոշում են, որ անպայման պետք է գտնել իրենց ընկերոջը։ Բայց կար ուրիշ մի հարց, թե նրանք ինչպես են ապրելու այդ անմարդաբնակ կղզում և, թե ինչպես են հասնելու մի մարդաբնակ տարացք։ Եթե հետաքրքրեց շարունակությունը, ապա կարդացեք ինքներդ:

Ոսկե թուղտը

image

Հեղինակ՝Ֆրեդ Բըրքս
Լինում է չի լինում, մի մարդ է լինում, ով օր ու գիշեր աշխատում էր, որ իր ընտաիքը սոված չմնա։ Այս տարի նա պատժել էր իր փոքրիկ՝ հինգ տարեկան աղջկան իմանալուց հետո, որ նա իրենց բոլոր թանկարժեք ոսկե թղտերը օգտագործել է։
Քանի որ քիչ էր իրենց փողը, նա ավելի ջղայնացավ երբ տեսավ, որ աղջիկը այդ թղտերը օգտագործել էր մի տուփ զարդարելու համար, որը դրել էր տոնածառի տակ։ Նա մտածում էր, թե որտեղից է փող գտել որ առնի այն ինը, որ դրել էր տուփի մեջ։
Հաջորդ առավոտը, աղջիկը, տուփը բորեց, հանձնեց հորը և ասաց.
–Հայրիկ, սա քեզ համար է։
Երբ հայրը տուփը բացում էր, նա զղջում էր, որ պատժել էր աղջկան։

Բայց երբ բացեց տուփը, տեսավ որ այն դատարկ է և նորից լցվեց ջղայնությամբ և ասաց ջղայն ձայնով.
–Չգիտես, աղջիկս, որ երբ մեկին նվեր ես տալիս, պետք է տուփի մեջ մի բան լինի։

Աղջիկը նայեց հորը և տխուր արցունքներ գլորվեցին ցած իր աչքերից։ Նա շշնջաց բորը.
–Հայրիկ, այն դատարկ չէ։ Ես փչել եմ համբույրներ նրա մեջ մինչև որ լցվել է։

Կարճ ժամանակ հետո, աղջկա հետ դեպք պատահեց և նա մահացավ։ Ասում են , թե հայրը իր փոքրիկ ոսկե տուփը պահեց իր անկողնու մոտ իր կյանքի բոլոր տարիներին։ Եվ երբ նա դժվար դրության մեջ էր կամ խնդիրների առաջ էր կանգնել, նա կբացեր տուփը, կվերցներ միջից մի երևակայական համբույր, և կհիշերայն գեղեցիկ երեխայի սերը, ով այնտեղ էր դրել այն համբույրը։

Իրականում, ամեն մեկիս տրված է մի այդպեսզի տուփ լի անվերջ սիրով և համբույրներով, որոնք մեզ տրվել են մեր ընտանիքի, ընկերների և Աստծու կողմից։ Եվ դրանից ավելի թանկ բան չկա:

աղբյուրը՝ http://www.wanttoknow.info/goldwrappingpaper

Ժամանակ նոր սկզբունքների

image

Հեղինակ՝Թեյլըր Ադդիսոն

Ժամանակն է անրադառնալու անցածին, ժամանակն է տոնակատարության
Նայում ես անցած տարվան և այն ամենին, ինչը որ տեղի է ունեցել քո կյանքում։
Հիշիր ամեն մի դեպք, որից մի բան ես սովորել։
Հիշիր այն ջանքերը, որոնք թափեցիր և նպատակները, որոնց հասար։
Հիշիր սերը, որ տարածեցիր և այն ուրախությունը որ պատճառեցիր։
Հիշիր ծիծաղը, ուրախությունը, աշխատանքը և արցունքները։
Եվ երբ անրդառնում ես նախորդ տարվան, մտածիր եկող նոր տարվա մասին։

Քանի որ ժամանակն է նոր սկզբունքների և կյանքի տոնի համար։

Աղբյուրը՝ http://www.appleseeds.org/new-year-quotes.htm

Ժամանակի մեջ մի տարի

image

Հեղինակ՝ Ստիվեն Քլաուդզ

Ժամանակի մասին մտածելը վատ միտք չէ, հատկապես տարվա սկզբում։Երբ մտածում ենք «տարվա» մասին՝ մտածում ենք ինչոր ժամանակահատվածի մասին։ Մտածում ենք 12 ամիս, 52 շաբաթ, 365 օր, 8760 ժամ, 525600 րոպե, 31536000 վարկյան։ Այս «ժմանակը» Աստծուց նվեր է։ Մենք ոչմի բան չենք արել դրան արժանանալու համար։ Նման է այն օդին, որը մենք շնչում ենք, ժամանակը մեր կյանքի մի մասն է։

Ժամանակը նվեր է, որը յուրաքանչյուր մարդուն հավասարապես բաժանված է։ Տարբերություն չունի, թե նա հարուստ է, թե աղքատ և թե խելացի է կամ անխելք, կամ էլ ուժեղ է կամ թույլ։ Ամեն մարդ, կին և երեխա ունի նույն չափով ժամանակ՝ օրը 24 ժամ։
Մի ուրիշ կարևոր փաստ ժամանակի մասին այն է, որ չես կարող այն կանգնեցնել։ Հնարավոր չէ այն կամացացնել, անջատել կամ փոփոխել։ Ժամանակը առաջ է գնում։
Եվ դու չես կարող ժամանակը ետ բերել։ Երբ այն անցավ, անցած է։ Երեկ կորչել է անվերադարձ։ Եվ եթե երեկը կորած է ուրեմն վաղը անհայտ է։ Մենք կարող է մտածենք թե մեկ տարի հետո ինչ կլինի, բայց հաստատ չենք կարող ասել, եթե այդ ամենի միջով կանցնենք, թե չէ։
Ակնհայտ է, որ ժամանակը մեր ամենաթանկարժեք ունեցվածքներից է։ Կարող ենք այն անիմաստ ծախսել։ Կարող ենքանց կացնել միայնակ։ Կամ, ինչպես լավ կարգադրիչներ, կարող ենք այն ծախսել Աստծու թագավորության մեջ։
Նոր տարին լիքն է ժամանակով։ Երբ վարկյանները անցնում են, դու ժամանակը հեշտությամբ պատուհանից դուրս կնետես, թե ամեն մի վարկյան օգտակար կդարձնես հետագա կյանքի համար։

Աղբյուրը՝ http://www.appleseeds.org/new-year-quotes.htm

Պրովինցիայի մայրամուտը(վերլուծություն)

imageԵս այս շաբաթ լրացուցիչ փաթեթի միջից կարդացի Պրովինցիայի մայրամուտը։

Պրովինցիյի մայրամուտը մի «Աստաֆյան» անունով փողոցի մասին էր։ Աստաֆյան փողոցը շատ երկար էր և այնտեղ կային շատ տներ, մեքենաներ և գործարաններ։ Գիշերները ժամը 10–ից հետո, խաղաղ փողոց էր, Արարատի սպիտակ գագաթը հեռվում երևում էր, թռչունների ծլվլոցն էր լսվում, լսվում էր գետի ալիքների աղմուկը և բարդիների տերևները քամու օգնությամբ միմիանց հետ կարծես խոսում էին։ Բայց հենց գալիս էր առավոտ սկսում էին մեքենաները լցվել փողոցները, մարդիկ զինվորների նման քայլում էին դեպի գործարանները որտեղից ծուխը լցվում էր երկնքում և այլևս չէիր կարողանում տեսնել Արարատի սպիտակ գագաթը։ Այդ փողոցը դառնում էի սովորական մի փողոց, քաղաքի մյուս փողոցների նման։ Այդ փողոց, մի անանուն մարդ էր ամեն օր այդ ժամելին լինում, ով երազում էր այդ փողոցի բոլոր տներին և գործարաններին հավասարեցնել հողին և փողոցի բոլոր մուտքերը փակել կավե պատերով և կառուցել կավե խռճիթներ, որտեղ կապրեն փողոցի բնակիչները։ Նա ուզում էր այդ փողոցը լիներ հանգստի մի վայր, որտեղ միայն կավով ու քարով մարդիկ ապրեին Արարատ սարով։ Որոշ ժամանակ անց այդ վայրում որտեղ նա կանգնել էր պատաբմամբ գտան մի վերարկու հենված քարին, որի մեջ կարծես մարդ կանգնած լիներ։ Գտան մի հնաձև գլխարկ, որի տակ կարծես գլուխ լիներ և գտան կոշիկներ, որոնց միջից այդ անանուն մարդը անհետացել էր, ինչպես օձը իր հին շապիկի միջից։ Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, քանի որ երբ կարդում էի, կարծես ինքս իմ մտքերը կարդայի։ Ես այդ անանուն մարդու պես միշտ երազել եմ Հայաստանի բոլոր այն տները որոնք շինվել են վերջին 200 տարիներին իջեցնել հողի տակ և հին կավե ու տուֆից պատրաստված տները թողնել։ Միշտ ուզել եմ հայաստանը չորս կողմից փակել, որպեսզի հայերը չտեսնեն ուրիշ ազգերին և չփորձեն նմանվել իրենց։ Այլ ապրեն իրենց լեզվով իրենց սովորություններով և իրենց բնությունով։

Կապիկն ու Դելֆինը

imageԵրկար ժամանակ առաջ, մի օր, մի քանի նավաստի ճանապարհ ընկան իրենց արագաստանավով դեպի ծով։ Նրանցից մեկը իր կապիկին իր հետ բերել էր երկար ճանբորդությանը։
Երբ արդեն երկար ժամանակ ծովում էին ուժեղ քամի սկսեց և իրենց նավը թեքեց։ Բոլորը ընկան ջուրը։ Կապիկը համոզված էր, որ կխորտակվելու է։ Հանկարծ մի դելֆին հայտնվեց և վերցրեց կապիկին։
Շուտով հասան կղզի և կապիկը դելֆինի մեջքից իջավ։
Դելֆինը կապիկին հարցրեց.
–Դու այս տեղը ճանաչում ես։
Կապիկը պատասխանեց.
–Այո,ճանաչում եմ։ Այս կղզու թագավորը իմ լավագուլն ընկերն է։ Դու գիտեիր, որ ես արքայազն եմ։
Դելֆինը իմանալով, որ կղզում ոչ մեկ չի ապրում ասաց.
Դու աքայազն ես, հիմա կարող ես թագավոր լինել։
Դելֆինը սկսեց հեռանալ կղզուց, երբ կապիկը հարցրեց.
–Ինչպես եմ կարող լինել թագավոր։
Դելֆինը լողալով պատասխանեց.
—Քանի որ դու միակ էակն ես այս կղզում ապրող։

Թարգմանություն անգլերենից։
Աղբյուրը՝http://www.kidsworldfun.com/shortstories_themonkeyandthedolphin.php

Քար ու Ավազ

image
Ջոնը և Ջեյմզը շատ լավ ընկերներ էին։ Նրանք շատ էին կռվում տարբեր պատճներով, բայց միշտ շատ լավ ընկերներ էին մնում։ Նրանք աշխատանք էին փնտրում։ Տարբեր տեղեր գնացին՝գյուղեր, քաղաքներ, անտառներ, նավահանգիստներ։ Եվ նրանք այս ամբողջ ընթացքում իրար օգնում էին։
Մի օր նրանք հասան մի անապատ որտեղ շատ քիչ էր իրենց ուտելիքն ու ջուրը։ Ջոնը Ջեյմզին առաջարկում է, որ իրենց ուտելիքի կեսը հիմա ուտեն և մյուս կեսը պահեն, որ երբ նկատեն, որ այլևս չեն կարողանում քայլե, մյուս կեսը ուտեն։ Իսկ ջուրը պահեն հետագա օգտագործման համար։
Բայց Ջեյմզը չի համաձայնվում։ Նա ուզում էի ջուր խմալ, քանի որ շատ ծարավ էր։ Ջոնը ջղայնանում է և Ջեյմզին խփում։ Նրանք իրարից նեղացած լռության մեջ շարունակում են քայլել։ Որոշում են կանգնել, ուտել և շարունակել իրենց ճամփորդությունը։ Ուտելուց հետո Ջեյմզը ավազի մեջ գրում է. «Իմ լավագուն ընկերը ինձ խփեց»։ Վերջապես հասնում են մի լճակի մոտ։ Նրանք շատ հոգնած են լինում տաք և չոր անապատի միջով անցնելուց հետո։ Ջեյմզը շատ ուրախանում է երբ տեսնում է լճակը և ջրում շատ լավ է անցնում իրեն։ Լողանալու ժամանակ Ջեյմզը սկսում է խորտակվել։ Ջոնը իրեն փրկում է։Ջեյմզը գրկեց նրան և շնորհակալություն հայտեց։ Մի քիչ քնեցին և որոշեցին գնալ։ Գնալուց առաջ Ջելմզը քարի մեջ փորագրեց. «Իմ լավագույն ընկերը ինձ փրկեց»։ Ջոնը հարցնում է նրան.
–Ինչ՞ու ես այս ամենը գրում այստեղ։
Ջեյմզը պատասխանում է.
–Դու ինձ խփեցիր։ Ես ավազի մեջ գրեցի, քանի որ լավ արարք չէր։ Բայց, եթե դու ետ գնաս և նայես ավազին այնտեղ տառ չես գտնի։
Հիմա ես քո լավ արարքը քարի վրա փորագրեցի, և այն միշտ կմնա այնտեղ։

Մենք պետք է մոռանանք մեզ արած վատությունները, իսկ լավ բաները պետք է քարի մեջ փորագրենք։
Աղբյուր-http://www.kidsworldfun.com/shortstories_sandandstone.php

Հիմար կապիկները

imageՀարյուրամյակներ առաջ, կար մի շատ մեծ և խիտ անտառ։ Մի խումբ կապիկներ եկան անտառ։ Ձմեռ էր, և կապիկները դժվարանում էին գիշերները տաք մնում։ Նրանք կրակ էին ման գալիս, որպեսզի տաքանային։
Մի գիշեր նրանք մի լուսատիտիկ տեսան և կարծեցին, որ այն մի կրակի կտոր է։ Խմբի բոլոր կապիկները գոռացին.
– Կրակ, Կրակ, Կրակ, Մենք կրակ ունենք։
Մի քանի կապիկ փորձեցին բռնել լուսատիտիկին, բայց այն փախավ։ Նրանք տխուր էին, քանի որ կրակին չկարողացան բռնել։ Նրանք ինքները իրենց ասում էին, որ չեին կարող ապրել այդ ցրտի մեջ եթե կրակին չբռնեին։
Հաջորդ գիշերը, նորից նրանք տեսան շատ լուսատիտիկներ։ Մի քանի փորձից հետո , նրանց հաջողվեց մի քանիսին բռնել։ Լուսատիտիկներին դրեցին մի փոսի մեջ և փորձեցին նրանց փչել։ Շատ ուժեղ էին փչում չիմանալով , որ դրանք միայն ճանջ են։
ՄԻ բու կապիկների այս գործունեությունները տեսնելով նրանց ասում է.
–Այդ բաները կրակ չեն։ Դրանք ճանջ են։ Դուք չեք կարողանա նրանցից կրակ ստանալ։
Մի կապիկ պատասխանեց բուին.
–Դու ուղղակի կրակ ստեղծել չգիտես։ Մեզ մի խանգարի։
Բուն կապիկներին նորից զգուշացրեց որ այլևս այդ հիմար բանը չանեն։
Բայց կապիկները նորից փորփում էին լուսատիտիկներից կրակ ստանալ։
Դուք կարող եք ցրտից փրկվել մոտակա քարանձավներից մեկի մեջ գնալով, միևնույնն է դուք չեք կարող կրակ ստանալ։
Մի կապիկ բղավեց բուի վրա և նա լքեց կապիկներին։ Կապիկները այդ հիմար գործունեությունը շարունակեցին անել մի քանի ժամ։ Արդեն կեսգիշեր էր։ Նրանք շատ հոգնած էին և նկատեցին , որ բուի խոսքերը ճիշտ էին և նրանք փորձում էին ճանջ փչել։
Նրանք գնացին քարանձավ և պաշտպանվեցին ցրտից։
Մենք կարող է շատ անգամներ սխալվեն, բայց պետք է փնտրենք և ընդունենք ուրիշների խորհուրդը կամ առարկությունը։
Աղբյուրը- http://www.kidsworldfun.com/foolish-monkeys-story.php

Գնահատում եմ աշնանային արձակուրդի ընթացքում կատարածս

image
Ես արձակուրդների ժամանակ գնացել եմ Ստեփանակերտ։ Այնտեղ մնացել եմ Սիրուշիկի հետ իմ նոր ընկերուհու՝Ալյոնայի տանը։ Հինգ օրվա ընթացքում հասցրել ենք գնալ Դադիվանք, Շուշի, Ամարաս, Ստեփանակերտ, Տնջրի և մի քանի այլ հետաքրքիր տեղեր։
Հիմա ես կփորձեմ ներկայացնել ու գնահատել արձակուրդի ընթացքում կատարածս ուսումնական աշխատանքը։
Ամեն օր կայքում ամփոփել եմ օրը.
http://mskh.am/am/45299
http://mijin.mskh.am/11189
http://mijin.mskh.am/11190
http://mijin.mskh.am/11191
http://mijin.mskh.am/11199
Կատարել եմ թարգմանություն. https://emiliasimonianblog.wordpress.com/2014/10/06/17-ուղտերը-և-երեք-որդիները/
Մի լավ հանգստացել եմ և վայելել իմ արձակուրդը, նաև՝ վաստակել գնահատական։
Ես իմ աշնանային արձակուրդի ընթացքում կատարած ուսումնական աշխատանքը գնահատում եմ 8։ Ուզում եմ անպայման ասել, որ գրել եմ ոչ թե հայոց լեզվից գնահատական ստանալու համար, այլ որովհետև ինձ համար հետաքրքիր է եղել այդ մասին պատմելը։
Միայն մեր կրթահամալիրում է կարելի ճիշտ հանգստանալու համար գնահատական ստանալ։