Archives

Պրովինցիայի մայրամուտը(վերլուծություն)

imageԵս այս շաբաթ լրացուցիչ փաթեթի միջից կարդացի Պրովինցիայի մայրամուտը։

Պրովինցիյի մայրամուտը մի «Աստաֆյան» անունով փողոցի մասին էր։ Աստաֆյան փողոցը շատ երկար էր և այնտեղ կային շատ տներ, մեքենաներ և գործարաններ։ Գիշերները ժամը 10–ից հետո, խաղաղ փողոց էր, Արարատի սպիտակ գագաթը հեռվում երևում էր, թռչունների ծլվլոցն էր լսվում, լսվում էր գետի ալիքների աղմուկը և բարդիների տերևները քամու օգնությամբ միմիանց հետ կարծես խոսում էին։ Բայց հենց գալիս էր առավոտ սկսում էին մեքենաները լցվել փողոցները, մարդիկ զինվորների նման քայլում էին դեպի գործարանները որտեղից ծուխը լցվում էր երկնքում և այլևս չէիր կարողանում տեսնել Արարատի սպիտակ գագաթը։ Այդ փողոցը դառնում էի սովորական մի փողոց, քաղաքի մյուս փողոցների նման։ Այդ փողոց, մի անանուն մարդ էր ամեն օր այդ ժամելին լինում, ով երազում էր այդ փողոցի բոլոր տներին և գործարաններին հավասարեցնել հողին և փողոցի բոլոր մուտքերը փակել կավե պատերով և կառուցել կավե խռճիթներ, որտեղ կապրեն փողոցի բնակիչները։ Նա ուզում էր այդ փողոցը լիներ հանգստի մի վայր, որտեղ միայն կավով ու քարով մարդիկ ապրեին Արարատ սարով։ Որոշ ժամանակ անց այդ վայրում որտեղ նա կանգնել էր պատաբմամբ գտան մի վերարկու հենված քարին, որի մեջ կարծես մարդ կանգնած լիներ։ Գտան մի հնաձև գլխարկ, որի տակ կարծես գլուխ լիներ և գտան կոշիկներ, որոնց միջից այդ անանուն մարդը անհետացել էր, ինչպես օձը իր հին շապիկի միջից։ Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, քանի որ երբ կարդում էի, կարծես ինքս իմ մտքերը կարդայի։ Ես այդ անանուն մարդու պես միշտ երազել եմ Հայաստանի բոլոր այն տները որոնք շինվել են վերջին 200 տարիներին իջեցնել հողի տակ և հին կավե ու տուֆից պատրաստված տները թողնել։ Միշտ ուզել եմ հայաստանը չորս կողմից փակել, որպեսզի հայերը չտեսնեն ուրիշ ազգերին և չփորձեն նմանվել իրենց։ Այլ ապրեն իրենց լեզվով իրենց սովորություններով և իրենց բնությունով։

Ղազարոս Աղայանան

գյըֆվյըհվյհվ

Առաջադրանք 1
Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։ Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։

Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։

Նա զուտ տեսաբան չէր (ինչպես Ռուսոն և շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպես Պեստալոցցին, Օուենը և ոմանք), դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ… Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։

Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։

Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։

Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում … գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»… կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։
1 միավոր

Առաջադրանք 3
Տեսանյութի մեջ պատմում էր Ղազարոս աղայանի մասին։ Ասում են որ նրան մի ժամանակ անվանել են հայկական Անդերսեն։ Աղայանի նխադասության վրջի բառը միշտ եղել է կեցցես։ Ես նրա մասին իմասել եմ շատ տեղեկություններ որոնք ֆիլմի մեջ նշված չեն։ Օրինակ՝ նա մահացել է բանտում և ձեռագրերը փրկել է կինը։ Գրել է շատ բանաստեղծություններ որոնք ես կարդացի և մի քանիսը անգիր սովորեցի։ Նաև տեղեկություն հավաքեցի ընկերներիցս։ Ինձ ասացին, որնա գրել է մայրենի լեզվի գիրք փոքրորի համար և այն մի քանի տարի շարունակ շատ մարդիկ են առել իրենց երեխաների համար։
1 միավոր

Առաջադրանք 4
1. Կարդալ Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:

Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:
Խիղճը զգացմունք է։ Երբ մարդ խիղճ չունի նա չի կարող ունենա ընկերներ և չի կարող սիրել աշխարհը։
1միավոր

2. Փորձեք վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:
Եթե մարդ խիղճ չունի ոչ մեկ իրեն չի վստահի և նա կմնա մենակ։ Իսկ եթե մնա մենակ մեռածի հաշիվ է։
1միավոր

Հարցեր

1. 5-7 նախադասությանբ վերապատմիր հեքիաթը։
2. Որտեղ ծանոթացավ եղեգնուհին թագավորի տղայի հետ։
3.Ինչ՞ու էր աղջկա անունը «Եղեգնուհի»։
4.Ինչպես վերջացավ հեքիաթը։ 3 նախադասությամբ պատմիր։
1միավոր

Առաջադրանք 5
1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։
Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Ես շատ եմ սիրում կենդանիներին: Նրանք շատ լավ են հասկանում եթե դու տխուր ես կամ մենակ: Ես ունեմ մի կատու, հնդկահավ, կրիա, նապաստակ և այլ կենդանիներ: Նրանք ինձ օգնում են ամեն ինչում: Կատուս իմ աշխարհի ամենալուսավոր մասն է: Իմ աշխարհն են լուսավորում նաև իմ ընտանիքը և ընկերները: Ես չէմ կարողանա նաև առանց իմ ծառերի ապրել, քանի որ նրանց վրա եմ անց կացնում իմ օրվա գրեթե կեսը:

Ես չեմ սիրում այն մարդկանց ովքեր իմանալով որ վատություն են անում աշխարհին կեղտոտում են այն: Նրանք իմ աշխարհը վերածում են աղբանոցի: Կան մարդիկ ովքեր զզվում են կենդանիներից կամ վախենում նրանցից չիմանալով որ նրանք ավելի զզվելի ու վախենալու են: Այս մարդիկ նույնպես մտնում են իմ աշխարհի մութ կողմի մեջ:
1միավոր

2. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Պետք է բոլոր շենքերը քանդենք և աղբը հավաքեն որպիսի բնությունը շատանա իսկ հետո պետք է վերջ տանք պատրաստված ուտելիքների օրինակ `Չիփսին և այլն: Պետք է սկսենք ուտել այն ինչը որ ծառերի վրա է աճում: Նաև պետք է կենդանիների հետ անտարբեր չվերաբերվենք:
1միավոր

Առաջադրանք 6
Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածը (1898 թ.) և պատասխանիր հետևյալ հարցերին:

Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Այլասեռության և մտավոր հոգնածության մասին է խոսքը։

Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Ժամանակակից դպրոցը և կրթական սիստեմը, բայց գլխավորապես գիմնազիանները ու հալմասարաններն են։

Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Առաջարկում է, որ մշակեն դպրոցների համար նոր սիստեմ, որպեսզի մոռացվի հին սիստեմը։
1միավոր
Առաջադրանք 7
Կատարված աշխատանքի վերլուծություն

Կատարած աշխատանքը վերլուծել նշանակում է՝

Հնարավորինս մանրամասն, կետ առա կետ բացել սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները:

1. Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում

Տեքստը վերլուծել եմ, բայց բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում չեմ արել։

2. Ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն

Հիմնավորել եմ խոսքս և առաջադրանք 5-ի մեջ կա ստեղծագործական աշխատանք։

3. Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում:

Առաջադրանք 1-ի համար ես օգտագործեցի էլեկտրոնային Վիքիդարան։

Առաջադրանք 8
8. Կատարված աշխատանքի գնահատում

Ի՞նչ գնահատանիշ կդնեիր կատարածդ աշխատանքի համար, ինչո՞ւ:

մեկ անգամ ևս վերանայեք բլոգը, հարկ եղած դեպքում՝ խմբագրել-սրբագրելով բլոգում տեղ գտած ինչ-ինչ սխալներ
ինքնուրույն գնահատեք Ձեր կատարած աշխատանքը՝ ըստ մասնակցության չափի և աշխատանքի որակի
գնահատելուց հետո փորձեք հիմնավորել գնահատականը:

Ես իմ աշխատանքը կգնահատէի 8 միավորով։ Այս գնահատականը որոշեցի, քանի որ լիարժեք կատարել եմ բոլոր առաջադրանքները, սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները ոչ լիարժեք են բայց կան։

Եղիշե չարենց նախագիծ

imageԱռաջադրանք 1
Կարսի եկեղեցի
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայկական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Եղիշե Չարենցի տուն-թանգարան, հիմնադրվել է 1964 թվականին՝ 20-րդ դարի հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի` 1935-1937 թթ. ապրած բնակարանում: Բացվել է 1975 թվականի հունվարին: 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց:
Այսօր թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, վերականգնված է մեմորիալ (հուշատուն) մասը, իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր, կապված Չարենց մարդու, քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ։
Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոներ և այլն։ Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է։
Թանգարանը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքում։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեսագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թ. այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

Աղբյուրը՝Վիքիպեդիա

Առաջադրանք 2

Տաղ Անձնականը Չարենցի տան և քաղաքի մասին է։ Նա պատմում է, թե ինչքան տարբեր են ուրիշ քաղաքները և այնտեղի մարդիկ։ Եվ ասում է, որ Կարսը թողնելուց չի հասցրել Կարինե Քոթանճյանին ասել մնաս բարով։ Եվ երբ անցնում է օտար քաղաքների ճանապարհով ինչքան բութ դեմքեր է տեսնում։

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Աղբյուրը՝http://hy.wikipedia.org/wiki/Կարս

Կարինե Քոթանջյանը եղել է Ե. Չարենցի սիրած կանանցից մեկը։ Նա եղել է գրող։

Առաջադրանք 3

Արմենուհի Տիգրանյանին է ուղված։

Առաջադրանք 4

Դիտեցի Եղիշե Չարենց, «Կապուտաչյա հայրենիք» և «Աշուն» տեսանյութը։
Երկուսն էլ հավանեցի քանի որ շատ գեղեցիկ էր պատրաստել՝նկարները համընկնում էին բանաստեղծության հետ։ Թերություններ չկան։

Առաջադրանք5

https://emiliasimonianblog.wordpress.com/2014/04/01/եղիշե-չարենց-կատուներն-ու-ես/

Առաջադրանք 6

Առաջարկ չունեմ

Առաջադրանք 7

Նոր լույս ծագեց աշխարհին
Վահագն
Կատուներն ու ես
Կյանքը
Հարդագողի ճամփորդները
Մենք բոլորս, որ գնում ենք
Տաղ Անձնական
Որքան դաշտեր որ կան
Առավոտ
Արփիկին
Երեվան
Երգ Եվ Քանդակ
Քույր գուցե Չընկանք
Իրիկուն է քույր
Ես իմ անուշ Հայաստանի
Մորս Համար Գազել
ԵՎ ԱՅԼՆ…

Ասիաի աղյուսակ և հարցեր

untitled
Աղյուսակ 2 (1)

1. Նշել Ասիա աշխարհամասի առանձնահատկությունները
Ասիան ամենաբարձր աշխարհամասն է։ Ասիայում շատ են ջրառատ, խոշոր գետերը (Յանցզի, Հուանհե, Մեկոնգ, Ամուր, Լենա, Ենիսեյ, Ինդոս, Գանգես, Եփրատ, Տիգրիս, Արաքս): Այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ՝ Կասպից, և ամենախոր՝ Բայկալ, լճերը:

Ընդերքում հայտնաբերված են զանազան օգտակար հանածոների (հատկապես` նավթի, գազի, քարածխի, երկաթի, գունավոր մետաղների և թանկարժեք քարերի) խոշորագույն պաշարներ:

2. Թվարկել բնակչության, ազգային և կրոնական կազմը, բերել օրինակներ
Ասիաում է բնակվում մոտ 4.3 միլիարդ մարդ որը աշխարհի բնակչության 60%-ն է, Ասիաի բնակչությունը աճում է բավականին արագ, օրինակ՝ 20-րդ դարի ընթացքում բնակչությունը քառապատկվել է։ Տարածքը մոտ 43 միլիոն կմ² է, իսկ կղզիների հետ միասին՝ 44 միլիոն 363 հազար կմ²։

Կրոններ–Քրիստոնեություն,մահմեդականություն և բուդիզմ։

4. Նկարագրել Չինաստանի տնտեսաաշխարհագրական դիրքը, տնտեսության զարգացման նախադրյալները, «Չինական հրաշք » արտահայտությունը
Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում (9,6 մլն կմ2)։ Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ։ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով։
Տարածքի ավելի քան 70 %-ը լեռնային է։ Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ։
Օգտակար հանածոներից է ածուխը։
5. Բացատրել Ճապոնիայի տնտեսության արագ զարգացման նախադրյալները, բացատրել «Փակ դռների քաղաքականություն »։

Ճապոնական տնտեսության աճի տեմպերի վրա ազդեցություն են ունենում ինչպես միջազգային, այնպես էլ ներքին գործոնները:
Արտահանման սեկտորը, որը ճապոնական տնտեսության զարգացման գլխավոր շարժիչն է, զգալի տուժել է, որի պատճառը հիմնական շուկաներում ճապոնական արտադրանքի պահանջարկի նվազումն է: