Archives

Ես Կարողանում եմ «Ֆիզիկա»

Կարողանում եմ՝ կարդալ դասը, հասկանալ և բացատրել այն, Ֆիզիկայի խնդիրները կարողանում եմ կատարել օգտվելով բանաձևերից և հասկանալով խնդիրը անում եմ փորձեր։ Կարողանում եմ փորձեր կատարել անվտանգության կանոնները պահպանելով՝ հոսանքից զգույշ լինելով և չափումներ կատարելով։ Կարողանում եմ փորձը դիտելուց հետո եզերակացություն անել և կարող եմ նկարել փորձը և պատրաստել տեսանյութ, որը տեղադրում եմ իմ բլոգում՝ Ֆիզիկայի բաժնում։ Նաև կարողանում եմ համացանցում գտնել հետաքրքիր՝ դասին վերաբերող տեղեկություններ և այն օգտագործել փորձերը կատարելու ժամանակ։ Այս տարի ես ավելի շատ սկսեցի սիրել Ֆիզիկան և ավելի լավ եմ սկսել հասկանալ այդ գիտությունը։
Չեմ կարողանում մուտքագրել Ֆիզիկական բանաձևեր և խնդիրներ և այդ պատճառով ունեմ ֆիզիկայի տետր, որի մեջ եմ անում խնդիրներ և վարժություններ։