Ղազարոս Աղայանան

գյըֆվյըհվյհվ

Առաջադրանք 1
Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։ Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։

Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։

Նա զուտ տեսաբան չէր (ինչպես Ռուսոն և շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպես Պեստալոցցին, Օուենը և ոմանք), դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ… Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։

Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։

Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։

Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում … գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»… կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։
1 միավոր

Առաջադրանք 3
Տեսանյութի մեջ պատմում էր Ղազարոս աղայանի մասին։ Ասում են որ նրան մի ժամանակ անվանել են հայկական Անդերսեն։ Աղայանի նխադասության վրջի բառը միշտ եղել է կեցցես։ Ես նրա մասին իմասել եմ շատ տեղեկություններ որոնք ֆիլմի մեջ նշված չեն։ Օրինակ՝ նա մահացել է բանտում և ձեռագրերը փրկել է կինը։ Գրել է շատ բանաստեղծություններ որոնք ես կարդացի և մի քանիսը անգիր սովորեցի։ Նաև տեղեկություն հավաքեցի ընկերներիցս։ Ինձ ասացին, որնա գրել է մայրենի լեզվի գիրք փոքրորի համար և այն մի քանի տարի շարունակ շատ մարդիկ են առել իրենց երեխաների համար։
1 միավոր

Առաջադրանք 4
1. Կարդալ Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:

Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:
Խիղճը զգացմունք է։ Երբ մարդ խիղճ չունի նա չի կարող ունենա ընկերներ և չի կարող սիրել աշխարհը։
1միավոր

2. Փորձեք վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:
Եթե մարդ խիղճ չունի ոչ մեկ իրեն չի վստահի և նա կմնա մենակ։ Իսկ եթե մնա մենակ մեռածի հաշիվ է։
1միավոր

Հարցեր

1. 5-7 նախադասությանբ վերապատմիր հեքիաթը։
2. Որտեղ ծանոթացավ եղեգնուհին թագավորի տղայի հետ։
3.Ինչ՞ու էր աղջկա անունը «Եղեգնուհի»։
4.Ինչպես վերջացավ հեքիաթը։ 3 նախադասությամբ պատմիր։
1միավոր

Առաջադրանք 5
1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։
Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Ես շատ եմ սիրում կենդանիներին: Նրանք շատ լավ են հասկանում եթե դու տխուր ես կամ մենակ: Ես ունեմ մի կատու, հնդկահավ, կրիա, նապաստակ և այլ կենդանիներ: Նրանք ինձ օգնում են ամեն ինչում: Կատուս իմ աշխարհի ամենալուսավոր մասն է: Իմ աշխարհն են լուսավորում նաև իմ ընտանիքը և ընկերները: Ես չէմ կարողանա նաև առանց իմ ծառերի ապրել, քանի որ նրանց վրա եմ անց կացնում իմ օրվա գրեթե կեսը:

Ես չեմ սիրում այն մարդկանց ովքեր իմանալով որ վատություն են անում աշխարհին կեղտոտում են այն: Նրանք իմ աշխարհը վերածում են աղբանոցի: Կան մարդիկ ովքեր զզվում են կենդանիներից կամ վախենում նրանցից չիմանալով որ նրանք ավելի զզվելի ու վախենալու են: Այս մարդիկ նույնպես մտնում են իմ աշխարհի մութ կողմի մեջ:
1միավոր

2. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Պետք է բոլոր շենքերը քանդենք և աղբը հավաքեն որպիսի բնությունը շատանա իսկ հետո պետք է վերջ տանք պատրաստված ուտելիքների օրինակ `Չիփսին և այլն: Պետք է սկսենք ուտել այն ինչը որ ծառերի վրա է աճում: Նաև պետք է կենդանիների հետ անտարբեր չվերաբերվենք:
1միավոր

Առաջադրանք 6
Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածը (1898 թ.) և պատասխանիր հետևյալ հարցերին:

Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Այլասեռության և մտավոր հոգնածության մասին է խոսքը։

Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Ժամանակակից դպրոցը և կրթական սիստեմը, բայց գլխավորապես գիմնազիանները ու հալմասարաններն են։

Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Առաջարկում է, որ մշակեն դպրոցների համար նոր սիստեմ, որպեսզի մոռացվի հին սիստեմը։
1միավոր
Առաջադրանք 7
Կատարված աշխատանքի վերլուծություն

Կատարած աշխատանքը վերլուծել նշանակում է՝

Հնարավորինս մանրամասն, կետ առա կետ բացել սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները:

1. Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում

Տեքստը վերլուծել եմ, բայց բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում չեմ արել։

2. Ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն

Հիմնավորել եմ խոսքս և առաջադրանք 5-ի մեջ կա ստեղծագործական աշխատանք։

3. Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում:

Առաջադրանք 1-ի համար ես օգտագործեցի էլեկտրոնային Վիքիդարան։

Առաջադրանք 8
8. Կատարված աշխատանքի գնահատում

Ի՞նչ գնահատանիշ կդնեիր կատարածդ աշխատանքի համար, ինչո՞ւ:

մեկ անգամ ևս վերանայեք բլոգը, հարկ եղած դեպքում՝ խմբագրել-սրբագրելով բլոգում տեղ գտած ինչ-ինչ սխալներ
ինքնուրույն գնահատեք Ձեր կատարած աշխատանքը՝ ըստ մասնակցության չափի և աշխատանքի որակի
գնահատելուց հետո փորձեք հիմնավորել գնահատականը:

Ես իմ աշխատանքը կգնահատէի 8 միավորով։ Այս գնահատականը որոշեցի, քանի որ լիարժեք կատարել եմ բոլոր առաջադրանքները, սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները ոչ լիարժեք են բայց կան։

Leave a comment