Պրովինցիայի մայրամուտը(վերլուծություն)

imageԵս այս շաբաթ լրացուցիչ փաթեթի միջից կարդացի Պրովինցիայի մայրամուտը։

Պրովինցիյի մայրամուտը մի «Աստաֆյան» անունով փողոցի մասին էր։ Աստաֆյան փողոցը շատ երկար էր և այնտեղ կային շատ տներ, մեքենաներ և գործարաններ։ Գիշերները ժամը 10–ից հետո, խաղաղ փողոց էր, Արարատի սպիտակ գագաթը հեռվում երևում էր, թռչունների ծլվլոցն էր լսվում, լսվում էր գետի ալիքների աղմուկը և բարդիների տերևները քամու օգնությամբ միմիանց հետ կարծես խոսում էին։ Բայց հենց գալիս էր առավոտ սկսում էին մեքենաները լցվել փողոցները, մարդիկ զինվորների նման քայլում էին դեպի գործարանները որտեղից ծուխը լցվում էր երկնքում և այլևս չէիր կարողանում տեսնել Արարատի սպիտակ գագաթը։ Այդ փողոցը դառնում էի սովորական մի փողոց, քաղաքի մյուս փողոցների նման։ Այդ փողոց, մի անանուն մարդ էր ամեն օր այդ ժամելին լինում, ով երազում էր այդ փողոցի բոլոր տներին և գործարաններին հավասարեցնել հողին և փողոցի բոլոր մուտքերը փակել կավե պատերով և կառուցել կավե խռճիթներ, որտեղ կապրեն փողոցի բնակիչները։ Նա ուզում էր այդ փողոցը լիներ հանգստի մի վայր, որտեղ միայն կավով ու քարով մարդիկ ապրեին Արարատ սարով։ Որոշ ժամանակ անց այդ վայրում որտեղ նա կանգնել էր պատաբմամբ գտան մի վերարկու հենված քարին, որի մեջ կարծես մարդ կանգնած լիներ։ Գտան մի հնաձև գլխարկ, որի տակ կարծես գլուխ լիներ և գտան կոշիկներ, որոնց միջից այդ անանուն մարդը անհետացել էր, ինչպես օձը իր հին շապիկի միջից։ Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, քանի որ երբ կարդում էի, կարծես ինքս իմ մտքերը կարդայի։ Ես այդ անանուն մարդու պես միշտ երազել եմ Հայաստանի բոլոր այն տները որոնք շինվել են վերջին 200 տարիներին իջեցնել հողի տակ և հին կավե ու տուֆից պատրաստված տները թողնել։ Միշտ ուզել եմ հայաստանը չորս կողմից փակել, որպեսզի հայերը չտեսնեն ուրիշ ազգերին և չփորձեն նմանվել իրենց։ Այլ ապրեն իրենց լեզվով իրենց սովորություններով և իրենց բնությունով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s