Խրատներ

ՆՈԻՇԻՐՎԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԻՑ

– Փորձածը մի անգամ ևս փորձեցեք։

– Նորքսակ մարդուց փոխ մի վերցրեք։

– Երիտասարդ օրերին ծերությունը հիշեցեք։

– Առատության ժամանակ սղությունը մտաբերեցեք:

– Ամենևին մի երդվիր. ոչ ճշմարիտ և ոչ սուտ։

– Ստախոս մարդկանցից զգույշ մնացեք։

– Ով խրատը ճանաչում և սիրում Է, նրան տվեք։

– Ով անամոթ և աներկյուղ Է, նրանից հեռու մնացեք։

– Անընկեր ճանապարհ մի երթաք։

– Անարժաններին մի խոնարհվիր։

– Այնտեղ, ուր համբերել Է պետք, մի շտապիր:

– Ճշմարտությունը ձեզ արհեստ դարձրեք։

– Ամեն բան, և կտավը, տասն անգամ չափեցեք և նոր կտրեցեք:
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ

-Ով գարնանը հանգստանում է, ձմռանը սատկում Է սովից ու ցրտից։

-Անգործ մեղուն ավելի լավ Է, քան ժրաջան պիծակը։

-Եթե անարժանին ինչպես հարկն Է չես հանդիմանում, ուսուցիչ մի լինիր:

ԱՐԻՍՏՈՏԵԼ

-Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը։

-Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը։

-Ուր որ ձեռքդ չի հասնում, մի՛ մեկնիր։

-Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը։

-Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը։

-Լավ է մուրալով հաց ուտել, քան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։

-Լավ է աղքատ պատանի, քան ծեր ու անմիտ թագավոր։

-Վայ նրանց, որ բարուն չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին լույս:

Աղբյուր- http://www.gisher.ru/xratner-t1953.html

Առաջադրանք 7
Իմացա մի քանի բան Վիկտոր Համբարձումյանի մասին։Նաև իմացա թե ինչ է կտակը,համացանցից կարդացի մի քանի կտակներ ։ Իմացա ինչ է խրատը։
Ունեցա մի դժվարություն
1.Չէի հասկացել ինչ պետք է անեի առաջադրանք 6–ի համար։

Leave a comment