Մարդու էվոլուցիան

423486_evolucia-vtip-humorԻնչպես  նախկինում, նոր  հազարամյակում  ևս  մարդկությունը  կանխատեսումներ  է  անում`  ինչպիսի՞  փոփոխությունների  կենթարկվեն մարդիկ  և  շրջապատող  աշխարհը  հազար  տարի  հետո: Մարդու  էվոլուցիան  կշարունակվի  մի  ամբողջ  շարք  արմատական  փոփոխություններով,  կանխագուշակում  է  բրիտանացի  գիտնականը`  հայտարարելով, թե  հազար  տարի  անց, 3012թ-ին,  մենք բոլորս կունենանք  ավելի  քան 190  սանտիմետր  հասակ  և  կապրենք  մինչև 120  տարի:
Մարդու  էվոլուցիան  տևել  է մոտ  17  միլիոն  տարի,  այդ  ժամանակաընթացքում  նա  ճանապարհ  է  անցել` շիմպանզեից  մինչև  քարանձավաբնակ  մարդը:
Բրիտանացի  գիտնականը ասում  է,  թե  հազար  տարի  հետո մարդիկ կունենան մաշկի  միայն  մեկ  գույն` դարչնագույն,  և  ռասաների միջև  բոլոր  տարբերությունները  կվերանան:
Բայց  ավելի  հեռավոր  ապագայում ,  100  հազար  տարի  հետո,  գիտնականների  կարծիքով,  նորից  ի  հայտ  կգան  տարբերություններ,  սակայն  էլ  ավելի  ընդգծված  ձևով,  իսկ ավելի  ուշ  մեր  հետնորդները  կաբժանվեն երկու  տեսակի` խելացի,  առողջ,  գեղեցիկ,  հարուստ  և  ցածրագույն  էակների`  մտազուրկ,  թուլակազմ,  սարսափելի  և  աղքատ:
Այդ  գաղափարն  իր  արտացոլումն  է  գտել  Հերբերտ  Ուելսի  1895թ-ին  գրած <<Ժամանակի  մեքենան>>  վեպում: Ըստ  այդ  ստեղծագործության, որ  դարձել  է  իսկապես ֆանտաստիկայի  դասականը,  երկու  ֆիլմ  է  նկարահանվել:  Գրքում  գլխավոր  հերոսը  ճանապարհորդում  է մինչև  802701  թվականը,  որ  գտնում  է   էլոների  և  մորլոկների   բաժանված  հասարակություն,  երկու  տեսակ,  որ  հակադրված  են  համատեղ  գոյակցելու:

Սա  միայն  կանխատեսումներ  են, իսկ հիմա պետք  է  ապրել  ներկայով, ինչպես  ասում  էր  Լյուդովիկոս 16-րդը <<Ինձանից  հետո  թեկուզ  ջրհեղեղ>>:

Աղբյուրը՝http://www.status4ka.am/board/hetaqrqir/mardow_e’volowcian/5-1-0-1573

Այս նյութն եմ ընտրել քանի որ ինձ հետաքրքրում է թե մարդուն ինչ է եղել և ինչ է լինելու ապագայում: Ինձ մարդու Էվոլուցիան սկսել է հետաքրքրել մոտ մի ամիս առաջ երբ ընտրության ժամին քիմիայի լաբարատորիայում նստած էինք և Զավենը եկավ և սկսեց ասել թե նրա կարծիկով մարդկանց ինչ է լինելու էվոլուցիայի ընթացքում:  Նրան դասատուները ընդհատեցին քանի որ համաձայն չէին նրա ասածների հետ: Ես մի լրիվ ուրիշ կարծիք ունեմ Էվոլուցիայի հետ կապված: Իմ հարծիքով էվոլուցիան մարդկանց ուղեղի մեծացումն ու փոքրացումն է և նրանց ուղեղի կառուցվածքի փոփոխությունները քանի որ մեր ուղեղի մեջ ինչքան տտեղ լինի այնքան շատ բան ենք կարող անել ու մտածել:Այդպես եմ մտածում քանի որ մենք ինչ անում ենք կապված է մեր ուղեղի հետ: Եթե մենք փորձենք չմտածել մենք մտածում ենք որ չմտածենք: Եթե մենք ուզում ենք մեր ձեռքը վերև բարրացնել մենք մտածում ենք թե այն ինչպես անենք: Եթե նույնիսկ չենք զգում որ մեր ուղեղը աշխատում է այն աշխատում է: Նույնիսկ քնելու ժամանակ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s